Էքսպերիմենտ անենք. 3-6 ամիս գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Էքսպերիմենտ անենք. 3-6 ամիս գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞․ Փաշինյան

14:41 22.12.2018

«Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ նախընտրական քարոզչության ընթացքում ես արտահայտվել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի, և ըստ էության, ժողովրդից ստացել եմ մանդատ այդ պրոցեսը իրականացնելու համար», – Վանաձորում ունեցած ճեպազրույցի ընթացքում մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների բողոքի ակցիաների մասին SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը անհանգստություն հայտնեց մշակույթի նախարարության աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե մշակույթը եղել է Հայաստանի այցեքարտը․ Փաշինյանը հռետորական հարց տվեց՝ այսինքն մշակույթի նախարարությունը ինքն իրեն հայ մշակույթի հետ նույնականացնո՞ւմ է։

«Ուզո՞ւմ եք էքսպերիմենտ անենք՝ երեք ամիս կամ հինգ ամիս կամ վեց ամիս գործադուլ անեն, տեսնենք մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞», – ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ իրենց կառավարությունը բացառիկ քայլեր է կատարել մշակույթի ոլորտում, մասնավորապես՝ 400 միլիոն դրամով ավելացրել է մշակույթի բյուջեն, ու 350 հազարով ավելացել մշակույթի օջախներ այցելողների թիվը։ Փաշինյանը նաև պարզաբանեց, որ մշակույթի նախարարությունը ոչ թե լուծարվում է, այլ ուրիշ կառուցվածքային ձևով է աշխատելու։

«Ընդհանրապես մեր կառավարման համակարգում կա մի այսպիսի պրոբլեմ․ սովորաբար աշխարհում ամեն 9-11 աշխատողի ընկնում է մի ղեկավար, մեր կառավարման համակարգում ամեն 3,5 աշխատողին է ընկնում մի ղեկավար։ Այսինքն մեր մոտ, մեր կառավարման համակարգում անընդհատ պետեր են, փոխնախարարներ են, վարչության պետեր են, բաժնի պետեր են, պետերի տեղակալներ են, բայց աշխատող ավելի քիչ կա, քան թե ղեկավարություն», – ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

16:20 18.08.2025

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

16:13 18.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

16:04 18.08.2025

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

ՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել […] ...

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:55 18.08.2025

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ ​Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաք։ Շարունակվել է խոտաբույսերի աճը և ծխախոտի տերևների չորացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ ​ Առանձին լեռնային շրջաններում […] ...

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

15:32 18.08.2025

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։   ...

BACK_TO_TOP