19:04 22.12.2018
Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի:
Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց երկու կրթական հաստատությունների միջև առկա համագործակցության և դրա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:
Ողջունելով երկու երկրների մանկավարժական համալսարանների միջև ձևավորված սերտ կապերը և դրանց խորացմանն ուղղված քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման գործակցությունը երիտասարդ սերունդների կրթության և դաստիարակության գործում: Իր օրհնությունն ու գնահատանքը բերելով համալսարանների ղեկավարներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ հաստատությունների միջև վերակնքված համագործակցության պայմանագիրը նոր հնարավորություններ կընձեռի համալսարանականներին և կնպաստի երկու համալսարանների կապերի առավել արդյունավորմանը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նաև փաստեց, որ Մայր Աթոռի կրթական կառույցների և Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների միջև հաստատված է սերտ գործակցություն, ինչը առիթ է տալիս կրթության ու գիտության ապագա մշակներին ծանոթանալու ազգային-եկեղեցական և հոգևոր արժեքներին:
Իր հերթին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովը ևս կարևոր համարեց երկու համալսարանների միջև համագործակցության պայմանագրի վերակնքումը և հարաբերությունների հետագա զարգացումը: Զրույցի ընթացքում պրն. Լուբկովը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց նաև ռուս ժողովրդի կյանքում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ունեցած դերակատարությունն ու ներկայիս գործունեությունը, ինչպես նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ուսումնական հաստատությունների հետ փոխգործակցությունը:
Հանդիպմանն երկուստեք կարևորվեց երիտասարդ սերնդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը, որով ներկայիս մարտահրավերների պայմաններում հնարավոր է անաղարտ պահպանել ազգային-հոգևոր ավանդույթներն ու բարոյական արժեքները: Անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական կապերին և սերտ համագործակցությանը տարբեր ոլորտներում:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...