Արփինե Հովհաննիսյանը՝ 5 նախարարությունների օպտիմալացման և դրա անմիջական հետևանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC

Արփինե Հովհաննիսյանը՝ 5 նախարարությունների օպտիմալացման և դրա անմիջական հետևանքների մասին

10:41 24.12.2018

Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ՝ ԿԿՐՃԱՏՎԵՆ (ԿՕՊՏԻՄԱԼԱՑՎԵՆ) ՈՉ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՅԼ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարգելի գործընկերներ,

Ինչպես և ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: (Տես` մեկնաբանության մեջ)
Նախագծի համաձայն՝ կրճատվում են 5 նախարարություններ` միանալով այլ նախարարությունների: Նախագիծն առաջացնում է երկու անմիջական հետևանք`
1) առաջնային և ամենացավոտ հետևանքն, իհարկե, ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է:
Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են։ Սա այն հիմնական մտահոգություններից էր, ինչի մասին իմ գործընկերները և անձամբ ես բարձրաձայնում էինք ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր արդեն ասում է, որ մարդիկ կրճատման մասին իմանալով են քվե տվել իրենց:

Հատկապես Ամանորից առաջ չէի անդրադառնա այս նախագծին, եթե խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը, զբաղված չլինեին միմյանց դեմ «աստղային» պատերազմներ վարելով կամ ավելի կարևոր՝ տոնածառի հանդես «խափանելով», իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ բանուգործը թողած` չհաշվեին թե, ըստ իրենց, ինչքան ժամանակով է հեռացել հանրապետականը։ Իսկ մարդիկ պետք է տեղեկացվեն իրենց սպասվող հեռանկարի մասին, որպիսի պլանավորեն իրենց հետագա քայլերը:
Քիչ անց մեկ այլ գրառմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը:

Հ.Գ. Կարծում եմ` վարչապետը ժանրի կանոններով կառաջարկի, որ այս բոլոր նախարարությունների աշխատակիցները ևս գործադուլ անեն, միևնույն է իրենք հո սպորտսմենները, էներգետիկները կամ գյուղատնտեսները չեն, ինչպես մշակույթի նախարարության աշխատակիցները մշակույթը չեն: Եվ այս ամենը պետք է անել՝ չմոռանալով նախորդ կառավարության հիմք դրած ծրագրերի ֆոնին լուսանկարվելը (շաբաթ օրը Վանաձորում բացված գործարանի հիմնարկեքը վարչապետ Կ. Կարապետյանն էր իրականացրել (տես՝ կից հղումը)։ Բայց այդ մասին, իհարկե, ոչ մի խոսք:

Հ.Հ.Գ. Մի դիտարկում վարչապետի` նախկին իշխանության կողմից մի քանի քվեի համար պաշտոնով վարձահատույց լինելու հայտարարության մասով։

Մի բան հստակ է ՝ նախորդ իշխանությունը չի կարևորել քվե բերելն այնչափ, որ այս ընտրությունների պես առաջնագծից մոտ 10 հազար զինվոր բերեր` Գորիսում, Կապանում, Վարդենիսում քվեարկելու համար։
Հ.Հ.Գ. 2 Պետական ծառայողների համար կառավարության մյուս անակնկալի մասին կտեղեկացնեմ Ամանորից հետո»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

21:00 25.05.2025

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

20:33 25.05.2025

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...

26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվել

20:02 25.05.2025

26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվել

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

19:41 25.05.2025

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

BACK_TO_TOP