11:10 24.12.2018
Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերի մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստն այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Որպես արդյունք, ասենք, եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ:
Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռք բերելուն աջակցելու հարցին: Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարևոր որոշումներ կկայացնենք նաև գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով», – տեղեկացնում է Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2219953164991733
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...
16:29 18.08.2025
Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտումԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։ Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։ 27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում […] ...