19:30 24.12.2018
Եթե կառավարությունը որոշի 2019 թվականին պարտք վերցնել, Դուք՝ որպես պատգամավոր, կո՞ղմ եք քվեարկելու նախագծին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցն ուղղեց հաղորդավար Արամ Աբրահամյանը «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Բաբկեն Թունյանին:
«Կառավարությունը չի կարող պարտքեր չվերցնել: Այսինքն՝ եթե մեզ մոտ բյուջեն դեֆիցիտային է, իսկ դա նշանակում է, որ կառավարությունն ավելի շատ ծախսում է գումար, քան հարկերի տեսքով հավաքում է, ինքը պարտավոր է բացը մի տեղից լրացնել: Դա զարգացող երկրների համար նորմալ է: Կառավարությունը պետք է ավելի շատ ծախսի, որպեսզի տնտեսությունն աշխուժացնի: Այդ ծախսելու և հարկերի եկամուտների տարբերությունը պետք է մի տեղից լրացվի՝ կա՛մ ներքին պարտքով է դա վերցվում, կա՛մ արտաքին»,- ասաց Թունյանը:
Նրա խոսքերով՝ խնդիրը պարտքի չափը չէ, այլ այն, թե պարտքն ինչի վրա է ծախսվում, և արդյոք պահպանվում է ֆինանսական կայունությունը:
«Եթե տնտեսությունը, հարկերը մեծ տեմպով աճում են, պարտքերից պետք չի վախենալ»,- ասաց նա:
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...
15:16 25.05.2025
«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասինՄադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...