14:26 24.12.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է բաց մրցույթ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումից:
Տնօրենի թեկնածուին ներկայացվող 1) պարտադիր պահանջներն են՝
• բարձրագույն կրթություն,
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մաuնագիտական աշխատանքային ստաժ,
•իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, ՀՀ Քաղաքացիական, ՀՀ Աշխատանքային օրենսգրքեր, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներ, պետական գույքի կառավարման գործընթացները կանոնակարգող ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
• կազմակերպության զարգացման ծրագիր մշակելու և զարգացման հեռանկարի մասին առաջարկություն ներկայացնելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն։
2) լրացուցիչ պահանջներն են՝
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
• տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
• աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն:
Մրցույթին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր՝
• դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
• տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը,
• խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից,
• դատապարտվել են հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
• օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
• նախորդ երեք տարվա ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար։
Մրցույթը կանցկացվի 30.01.2019թ. ժամը 11:00-ին, կազմակերպության շենքում: Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին: Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 21.01.2019թ. ներառյալ:
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...