Սեփական վարքագծով դատողություններ չանել մյուսների բարեխղճության մասին. դատախազի խորհրդականի հորդորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Սեփական վարքագծով դատողություններ չանել մյուսների բարեխղճության մասին. դատախազի խորհրդականի հորդորը

16:47 24.12.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատախազության հասցեին հնչող որոշ քննադատությունների:

«Մեծ հարգանք ունեմ փաստաբանի և փաստաբանական գործունեության նկատմամբ: Եվ իսկապես անընդունելի եմ համարում իրենց մասնագիտական գործունեության հետ կապված փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում, ամբոխային գնահատական, անձնական վիրավորանքներ:

Սակայն նույնչափ համոզված եմ, որ փաստաբանն ինքը պետք է փաստաբանի կոչմանը վայել վարքագիծ դրսևորի և բավարար չափով դաստիարակված լինի իր պաշտպանյալի շահերը ներկայացնելիս կոռեկտություն դրսևորելու ինչպես հասարակության անդամների, այնպես էլ դատավարությանն առնչվող բոլոր սուբյեկտների հանդեպ:

Մեղադրյալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, նրա խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու դատախազության մտադրությունը tert.am-ի հետ զրույցում, ըստ վերջինիս հրապարակման, մեկնաբանելիս իրեն թույլ է տվել դատախազության հասցեին էթիկայի, կոռեկտության, պատշաճության և նույնիսկ տրամաբանության սահմաններն անցնող գնահատականներ՝ մեղադրելով հակապետական քաղաքականություն իրականացնելու, ինչ-որ «ոչ պետական ատյաններից ղեկավարվելու» և որ առավել քան տարօրինակ է՝ Մ. Գրիգորյանի կալանավորումը պահանջող հանրույթի հետ նույն շահերն ունենալու մեջ:

Նախ՝ դժվար է կարծիք հայտնել մի կարծիքի ադեկվատության մասին, որտեղ պետական քաղաքականություն ունենալու ելակետը սեփական պաշտպանյալի՝ ազատության մեջ գտնվելու շահերով չառաջնորդվելու վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում դատախազության դիրքորոշումն է: Շատ տարօրինակ է, որ փաստաբանը կարող է իրեն թույլ տալ իր պաշտպանյալի և պետության շահերը նույնացնել: Երկրորդ՝ հորդորում եմ հարգարժան փաստաբանին ներկայացնել փաստեր, թե այդ ի՞նչ «ոչ պետական ատյանների» կողմից ղեկավարվելու մասիս է խոսքը: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց իրավաբանն ինքն առաջին հերթին պետք է գիտակցի իր ցանկացած արտահայտության արժեքը: Եվ երրորդ՝ զավեշտալի էր իմանալ, որ դատախազության և հանրության շահերը… միշտ պետք է հակադրվեն: Ինչ խոսք, երկաթյա տրամաբանություն է:

Հ․ Գ. Գրառումը մշակելիս տեղեկացա, որ Մ. Գրիգորյանի մյուս պաշտպանն էլ այսօր ասուլիսի ընթացքում զարմացել է, թե ինչպե՞ս է դեռ դատարանի որոշման «թանաքը չչորացած» և դրան չծանոթացած՝ դատախազությունը որոշել, որ դատական ակտն անհիմն է և ենթակա է բողոքարկման՝ միաժամանակ հարկ համարելով տեղեկացնել, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ այդ որոշմանը: Ցավում եմ, իհարկե, որ փաստաբանն այսքան ժամանակ դեռ չի հասցրել ծանոթանալ իր պաշտպանյալին վերաբերող ակտին: Բայց ո՞ր տրամաբանությամբ պետք է դրանից հետևեր, որ դատախազությունը ևս պետք է դա արած չլինել, կամ որտեղի՞ց հարգելի պաշտպանը վերցրեց, որ դատախազությունը չէր կարող ծանոթ լինել դատարանի որոշմանը: Եթե շաբաթ օրը հարգելի պաշտպանը դիմեր, ես մեծահոգաբար անձամբ այդ որոշումը կտրամադրեի նրան:

Մեր գործընկերներին խնդրում ու հորդորում եմ՝ սեփական վարքագծով դատողություններ չանել իրենց իրավասություններից օգտվելու մյուսների բարեխղճության մասին»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP