19:45 24.12.2018
Ռուսաստանի քաղաքներում անցնող տարվա ընթացքում քվեարկություն էր ընթանում՝ բնակիչներն իրենք էին ընտրում, թե ում անունով անվանակոչեն իրենց քաղաքի օդանավակայանները: Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում աներկբա հաղթանակ տարավ Հովհաննես Այվազովսկին՝ մի քանի անգամ գերազանցելով կայսրուհի Եկատերինա Երկրորդին։
Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի անվանակոչումը մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով առավել ևս բնական է, քանի որ այն կառուցվել է նրա կտավները հիշեցնող ծովային ալիքի տեսքով։ Նման ճարտարապետական լուծում առաջարկել են հրավիրված ճապոնացի մասնագետները։
Ի տարբերություն Այվազովսկու, որի հանճարն ընդունվում և գնահատվում է ողջ աշխարհում, նրա անվան օդանավակայանը միջազգայնորեն դեռ չի ճանաչվում։
Թեև օդանավակայանը Ռուսաստանի ամենանոր օդային դարպասն է և համապատասխանում է միջազգային բոլոր գերժամանակակից չափանիշներին, բայց այնտեղ մինչ օրս արտերկրից ոչ մի օդանավ վայրէջք չի կատարում։ Ուղիղ թռիչք դեպի Ղրիմ իրականացնող ցանկացած ավիաընկերություն կհայտնվի պատժամիջոցների տակ։
Այսպիսի սահմանափակումները, կարծես, պետք է հետ պահեին նման խոշոր ներդրումներից, սակայն օդանավակայանի հիմնական ներդրողները մասնավոր ընկերություններ են։ Պետական կապիտալը ավիահանգույցի կառուցման մեջ կազմում է մոտ 200 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ծախսերը գերազանցել են կես միլիարդ դոլարը։
Ուղևորափոխադրումները մոտենում են արդեն օդանավակայանի հնարավորությունների առավելագույնին։ Այստեղ տարեկան կարող են սպասարկել 6,5 միլիոն ուղևորի, իսկ այս տարվա ցուցանիշները հասնում են 5,5 միլիոնին։ Թռիչքներ են իրականացվում Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներից։
Ղրիմ ժամանելիս Այվազովսկու մասին հիշեցնում է ոչ միայն օդանավակայանի անվանումը։ Այստեղ շատ լավ են ճանաչում իրենց մեծ հայրենակցին։ Եթե Ռուսաստանի այլ քաղաքներում Այվազովսկու մասին կասեն «ռուսաստանցի մեծ ծովանկարիչ», ապա Ղրիմում անպայման շեշտում են, որ նա իր հայրենի քաղաք Թեոդոսիային նվիրված հայ է եղել։ Այստեղ ճանաչում են նույնիսկ նրա եղբորը՝ Գաբրիել Այվազովսկուն և նույնիսկ կհուշեն եղբայրների իսկական ազգանունը՝ Գայվազյան։
Ի դեպ, Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում տեղադրված է Այվազովսկի եղբայրների մեծաքանդակ արձանը, որ նվեր է Հայաստանի կողմից։
Հայ ծովանկարչին նվիրված ևս մեկ արձան կարելի է տեսնել Թեոդոսիայում՝ Հովհաննես Այվազովսկու տան առջև։
Սա արդեն Թեոդոսիա քաղաքի նվերն է նրա հիշատակին։ Իսկ իր տունն ու ողջ ունեցվածքը Հովհաննես Այվազովսկին կտակել է Թեոդոսիային։
Այվազովսկու մահից հետո նրա տունը վերածվել է պատկերասրահի, որտեղ այսօր կա մեծ նկարչի 416 աշխատանք։ Սա Այվազովսկու ամենամեծ հավաքածուն է աշխարհում։
Ծովանկարիչն ամեն ինչ արել է ի բարօրություն Թեոդոսիայի։ Նա ոչ միայն իրենց ընտանեկան ջրամբարն է նվիրել քաղաքին, այլ նաև իր սեփական միջոցներով է կառուցվել խողովակաշարը, որով քաղաքն ապահովվում է խմելու ջրով։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Այվազովսկու շատրվանը, որտեղից քաղաքացիները երկար տարիներ անվճար ջուր են ստացել։
Հովհաննես Այվազովսկու շնորհիվ է Թեոդոսիա հասել նաև երկաթուղին։ Եվ այստեղ նույնպես նա նվիրաբերել է ոչ միայն խոշոր գումարներ, այլև անձնական հանգստությունը։ Կառուցվող երկաթգիծը պետք է անցներ ծովափին գտնվող իր տան և ծովի միջով՝ կտրելով նկարչին իր սիրած ծովի տեսարանից։ Նա անվարամ համաձայնում և հոգում է երկաթգծի կառուցման բոլոր ծախսերը։
Հովհաննես Այվազովսկու նախագծերը մինչ օրս ծառայում են Ղրիմի ժողովրդին: Իսկ ամենամեծ օգնությունը թերակղզուն անվանի հայ ծովանկարիչը մատուցում է իր անունով: Ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում Ղրիմ՝ տեսնելու Այվազովսկու ամենամեծ հավաքածուն:
18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներՕգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
18:11 18.08.2025
Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...
18:00 18.08.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...
17:50 18.08.2025
Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել էՕգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...