10:59 25.12.2018
Մինչ 2008 թվականին Սփյուռքի նախարարության ստեղծումը, սփյուռքահայերը չգիտեին՝ Հայաստանում ում կարող էին դիմել իրենց խնդիրների լուծման համար, իսկ նախարարության ստեղծումից հետո այդ խնդիրն առնվազն մասնակի լուծվեց։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սփյուռքի նախարարության օպտիմալացման դեմ բողոքողներից մեկը։
Սիրիահայերը, իրաքահայերն ու այլ անձինք առավոտից հավաքվել են իրենց նախարարության դիմաց ու պահանջում են կասեցնել իրենց նախարարությունը փակելու գործընթացը։
«Առանձին ստորաբաժանմամբ հնարավոր չէ։ Ո՞ր նախարարությունը պիտի լինի դա։ Եթե Արտգործնախարարությունում է, մենք բոլոր երկրներու մեջ դիվանագիտական կապեր չունենք, հաստատություններ չունենք, բայց Սփյուռքի նախարարությունը բոլոր համայնքներուն հետը, բոլոր կառույցներուն, բոլոր հայկական կազմակերպություններուն հետը արդեն կապեր հաստատած է, իրեն մեծ ներդրումն ունեցած է»,- ասաց ցուցարարը։
Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարության միջոցով վերջին տարիներին օրենսդրական զգալի փոփոխություններ կատարվեցին սիրիահայերի հարցերով, ինչը հեշտացրեց նրանց կյանքն այստեղ։ Իրաքահայերի համայնքի կողմից էլ ցուցարարը կարդաց իրաքահայերի նամակը, որում նշվում էր նախարարության մեծ կարևորությունն իրենց համար։
Ցուցարարներից Աստղիկ Փանոսյանն էլ, որ նույնպես սփյուռքահայ է, նշեց, որ իրենք ականատես են եղել Սփյուռքի նախարարության աշխատանքին՝ թեև չի կարող ասել, թե ինչ հետևանքներ կունենա Սփյուռքի նախարարության փակումը։
«Առանձին համակարգ պետք է ըլլա, Սփյուռքի նախարարությունը գոյություն պետք է ունենա։ Աշխարհը պետք է գիտնա, որ Հայաստան սփյուռքի նախարարություն ունի, որովհետև մենք ունինք հզոր սփյուռք, ուրիշ երկրներու չենք նմանիր։ Մենք հզոր սփյուռք ունինք, և կապը շատ սերտ պետք է ըլլա, և կապը ամբողջովին, լիովին պետք է ըլլա»,- ասաց ցուցարարը։
https://www.youtube.com/watch?v=RBWP0nro800
18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներՕգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
18:11 18.08.2025
Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...
18:00 18.08.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...
17:50 18.08.2025
Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել էՕգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...