16:30 25.12.2018
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից գաղտնալսող սարքերի ձեռքբերմանը, նշեց, որ դա աննախադեպ երևույթ չէ, մի շարք պետություններում մի շարք երկրների դեսպանություններ նման սարքեր ունենում են, ձեռք են բերում տարբեր նպատակներով:
«Կոնկրետ այս սարքերը, որոնք ձեռք է բերել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, դեսպանության` ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի և իրավապահ մարմինների դեպարտամենտն է ձեռք բերողը, սա նշանակում է, որ կոնկրետ այս ուղղությունների համար են այդ սարքավորումները, իսկ թե ինչ նպատակներով, կարծում եմ՝ առավել մանրամասն պարզաբանումներ դեսպանությունից կարող ենք ակնկալել, բայց սա, որպես այդպիսին, նորություն չէ, նման բաներ տեղի են ունենում տարբեր պետություններում, տարբեր դեսպանություններում: Կարծում եմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը միակ դեսպանությունը չէ, որ նման սարքեր ունի»,- ասաց նա:
Այն, որ գաղտնալսող սարքերը ձեռք են բերվել 2016-ի ապրիլին, Սարգսյանը կարծում է՝ զուգադիպումը պատահական է: Նա ընդգծեց` դա ապրիլյան դեպքերի հետ կապ չունի, որովհետև սարքերի ձեռքբերումը մրցույթով է կատարվում. մրցույթ է հայտարարվել, որի արդյունքում են ձեռք բերվել այս սարքերը, իսկ մրցույթը, ըստ փորձագետի, պլանավորված է եղել ավելի վաղ ժամկետներում: Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է ԱՄՆ դեսպանությունում հայտնվող քաղաքացիները գաղտնալսվեն, նրանք նման մտավախություն պե՞տք է ունենան, Սարգսյանը պատասխանեց.
«Ընդհանրապես 21-րդ դարում` ինտերնետի դարում, իհարկե, ամեն ինչ հնարավոր է, գաղտնալսումներն էլ են հնարավոր: Գիտեք, գաղտնալսումների սկանդալ Հայաստանում նույնպես եղել է մի քանի շաբաթ առաջ, այնպես որ ամեն ինչ հնարավոր է, բայց ես չեմ կարծում, որ այս կոնկրետ սարքավորումները բերվել են քաղաքացիներին կամ պետական պաշտոնյաներին գաղտնալսելու համար, կարծում եմ՝ դրանք բերվել են հենց այն նպատակով, որի մասին շեշտված է այն փաստաթղթում, որը հրապարակել եմ»:
Հարցին` արդյո՞ք սարքի ձեռքբերման պատճառ է դարձել այն, որ Հայաստանում ինչ-որ սպառնալիք են տեսել, Սարգսյանն արձագանքեց՝ նշելով, որ կարծում է` սարքի ներմուծումը Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցվել է, որովհետև առանց իշխանությունների համաձայնության բավական բարդ կլիներ նման սարքեր ներմուծել ՀՀ:
«Նորից եմ ասում՝ պարզաբանումը երբ լինի, ավելի հստակ պատկերացում կունենանք, հիմա որևէ հետևություն անել կամ տեսություններ կառուցել չեմ ուզում»,- ասաց նա` հավելելով, որ փաստաթուղթն ամբողջությամբ հրապարակված է:
https://www.facebook.com/photo.php?fbid=10156942029190421&set=a.386217890420&type=3&theater
19:57 18.08.2025
Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ ՓաշինյանԱսելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...
19:50 18.08.2025
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...
19:46 18.08.2025
Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...