Պուտինի դե ֆակտո վետոն հաղթահարելու միակ ճանապարհը Վրաստանի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին. Ռասմուսեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Պուտինի դե ֆակտո վետոն հաղթահարելու միակ ճանապարհը Վրաստանի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին. Ռասմուսեն

13:07 12.04.2019

Միակ ճանապարհը, որ հաղթահարվի Պուտինի դե ֆակտո վետոն, Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրելն է կիպրական մոդելով: Այդ մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելու ճանապարհի միակ պատնեշը Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներն են:

«Վրաստանը բավարարում է գրեթե բոլոր չափանիշները և պահանջները, որ դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Հիմնական պատնեշը Ռուսաստանի հետ տարածքային վեճն է, որը վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսիային: Եթե մենք դա հրապարակավ չճանաչենք, կնշանակի, որ Պուտինը դե ֆակտո ունի  վետո, և Վրաստանի տարածքների բռնազավթման պայմաններում Ռուսաստանը մշտապես խափանելու է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացը:

Այդ վետոն հաղթահարելու միակ ուղին Վրաստանի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին, ինչպես Եվրամիությունը վարվեց Կիպրոսի հետ, սակայն, միևնույն ժամանակ, պետք է հայտարարենք, որ ՆԱՏՕ-ի օրենքներն ու պարտավորությունները չեն տարածվելու բռնազավթված տարածքների վրա, ինչպես Եվրամիության կանոնները չեն տարածվում Հյուսիսային Կիպրոսի վրա»,- հայտարարել է նա:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

BACK_TO_TOP