11:44 26.12.2018
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնում դատավորների ու փաստաբանների նկատմամբ դրսևորվող վարքագծի առնչությամբ:
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը, նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:
Որոշմամբ արձանագրել է, որ հասարակության մի հատվածի կողմից փաստաբաններին և դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը չի փոխվել: Առ այսօր այդ վարքագիծը շարունակվում է, իսկ գործադիր իշխանությունը համարժեք միջամտություն չի ցուցաբերում:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իր անհանգստությունն է հայտնել նաև դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների կապակցությամբ:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից, և գտել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը նույնպես կարող է նպաստել այս բացասական վարքագիծը կանխելուն:
Հարցի քննարկման արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը միաձայն որոշել է՝
1. Խստորեն դատապարտել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները՝ անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից:
2. Զորակցություն հայտնել դատավորներին՝ հորդորելով չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից:
3. Դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ կոչով և օգտագործել իր հեղինակությունը հասարակության մոտ իրավագիտակցության բարձրացման գործուն քայլեր կենսագործելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
19:57 18.08.2025
Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ ՓաշինյանԱսելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...
19:50 18.08.2025
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...
19:46 18.08.2025
Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...