19:03 26.12.2018
ՀԱՊԿ-ում կանոնադրական փոփոխությունները Հայաստանի փորձագիտական շրջանակներում ամենատարբեր գնահատականների են արժանացել: Փորձագետներն այս փոփոխությունները մտահոգիչ են համարում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց` մտահոգիչն այստեղ այն է, որ ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով:
«ՀԱՊԿ-ում ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում միայն ու բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկությամբ, որին հետխորհրդային մեկ-երկու բռնապետ էլ բնականաբար ծափահարում են` կա՛մ անհատույց, կա՛մ էլ ինչ-որ հատուցման դիմաց, բայց Հայաստանը պետք է հետևի այդ ամենին, սա է ամենից մտահոգիչը: Սա, այո՛, նաև կարող է ներառել «ՀԱՊԿ գործընկերոջ» կարգավիճակ, Ադրբեջանին հրավիրել, էլ ում ասեք հրավիրել, ինչո՞ւ ոչ»,- ասաց նա:
Թեպետ տեսակետ կա, որ ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունների հիմնական հասցեատերն Ադրբեջանն է, Մեհրաբյանը նշեց, որ առայժմ չի ուզում Ադրբեջանի հետ կապված բան ասել, որովհետև այս պահին նրա հետ կապված գործընթաց չկա, բացի այդ, դա խիստ պրոբլեմատիկ է համարում, որովհետև Ալիևի բարեկեցությունը սերտորեն, ուղղակիորեն կապված է Արևմուտքի հետ, և այս քայլը ուղղակի կարող է վտանգել Ադրբեջանի` առանց այն էլ ոչ կայուն դրությունը, որովհետև տեսնում ենք, ամենշաբաթյա պարբերականությամբ տարբեր սկանդալներ են ի հայտ գալիս նրա` կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ կապված, նրա աղջիկների կողմից փողերը լվանալու հետ կապված և այլն:
Ըստ Մեհրաբյանի` Ադրբեջանի այս քայլը, բնականաբար, միանգամից բացասական արձագանք կառաջացնի Արևմուտքում, ինչը չի կարծում, որ Ադրբեջանին այս պահին ձեռնտու է` բանականության կանխավարկածից ելնելու դեպքում: Նրա խոսքերով` այստեղ հարցը ոչ թե այն է՝ Ադրբեջանը կլինի՞, թե՞ չի լինի, այլ, թե մենք այս գործընթացի հետ ինչ կապ ունենք:
«Մեր կարծիքը հաշվի չառնելով՝ կարող են ինչ ուզեն, ոնց ուզեն փոխեն, մեզ ամեն անգամ կանգնեցնեն փաստի առաջ, սա է հարցը, և որևէ մեխանիզմ չկա, որտեղ Հայաստանի կարծիքը հաշվի առնեն: Սրա վկայություններից մեկն էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված հարցն է, մենք տեսնում ենք` այսօր Հայաստանին պարզապես շանտաժի են ենթարկում»,- նշեց քաղաքագետը:
Մեհրաբյանը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի համար ոչ ցանկալի թեկնածուի նշանակման դեպքում Հայաստանը, իհարկե, պետք է օգտագործի վետոյի իրավունքը, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀԱՊԿ-ում, ինչպես ԱԳ նախարարությունն է ձևակերպել, պարզապես «հակասում է դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը»: Սա, ըստ քաղաքագետի, կարելի է կոչել ամեն կերպ, բացի դաշնակցային հարաբերությունից:
Փաշինյան-Պուտին կայանալիք հանդիպման մասին խոսելիս Մեհրաբյանը նշեց` քանի որ ինքն էլ միայն պաշտոնական հաղորդագրություններից է տեղեկանում, թե ինչ է կատարվում, կարող է միայն տպավորություններից խոսել: Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանն ու գազի գնին: Հարցին` կարո՞ղ է այս հարցերից որևէ մեկի դեպքում Հայաստանը զիջի՝ մյուսում ինչ-որ ձեռքբերում ունենալու համար, նա պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ այս 20 տարվա ընթացքում Հայաստանը զիջել է Ռուսաստանին այն ամենը, ինչ կարելի է, և ինչ չի կարելի, Հայաստանը պարզապես զիջելու տեղ այլևս չունի: Մնացած պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն, եթե ձեռք բերվեն, ապա այդ ամենը պետք է լինի այն հարթության վրա, որտեղ պարզ երևա, թե Հայաստանն ինչ է շահում դրանից»:
Գազի գնի հարցում որևէ զիջման չգնալու պարագայում, ըստ Մեհրաբյանի, պարզապես «Գազպրոմ»-ի հետ կնքված այդ պայմանագիրը Հայաստանը պետք է լուծարի:
«Իսկ ո՞վ է ասել, որ եթե նրանք պատրաստ չեն զիջելու, «Գազպրոմ»-ն այստեղ որպես մոնոպոլիստ պետք է մնա: Այնտեղ բազմաթիվ խնդրահարույց պայմանագրեր կան, որոնք նույնպես պետք է հետաքննվեն, պարզվի, թե ինչի հիման վրա են դրանք կնքվել: Հայաստանն այստեղ բազմաթիվ լծակներ ունի: Ի վերջո, «Գազպրոմ»-ն է Հայաստանի համար աշխատում, ոչ թե Հայաստանը «Գազպրոմ»-ի համար»,- ասաց Մեհրաբյանը:
Հարցին` հնարավո՞ր է դեպքերի նման զարգացումների պարագայում Հայաստանը մտածի ՀԱՊԿ-ին անդամակցումը դադարեցնելու մասին, քաղաքագետը նշեց, որ չի բացառում նաև այդպիսի վարկածը:
20:11 18.08.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին19:57 18.08.2025
Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ ՓաշինյանԱսելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...
19:50 18.08.2025
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...
19:46 18.08.2025
Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...