18:19 26.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ մշակույթի նախարարության օպտիմալացման թեմայի քննարկման ժամանակ մշակույթի նախարարության պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտարարություն է արել Աֆրիկյանների, Աճառյանի շենքերի քանդման վերաբերյալ:
«Կարող եք կանգնել Հանրապետության հրապարակում և նայել՝ շուրջն ինչ է կատարվում: Դրանք բոլորը կատարվել են միջավայրի պահպանության խախտումներով, որոնց պատասխանատուները եղել են հենց տվյալ մարմինները, որոնց համար մեր մարմինը քայլեր է ձեռնարկել, մինչև անգամ քրեական գործեր են հարուցված: Մինչև էսօր կարողացել ենք կանխել այնքանով, ինչքանով, որ քաղաքական ղեկավարներն են համաձայնել: Աֆրիկյանների քանդում, Աճառյանի շենքի քանդում, դրանք եղել են քաղաքական ղեկավարների համաձայնությամբ, հատկապես կառավարության որոշումներով»,- ասել է Արմեն Աբրոյան:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե այդ դեպքում ինչն էր խանգարում մշակույթի նախարարությանն այնպես անել, որ քաշիկան չգրանցվեր որպես թուրքական, իսկ տոլման՝ ադրբեջանական ուտեստ:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների վերաբերյալ խեղաթյուրված պատկերացում ունենք: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային արժեքները չի գրանցում ըստ ծագումնաբանության, այլ ըստ կենցաղվարման է գրանցում. դա պետք է հստակ հասկանալ: Այսինքն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն խնդիր չունի ցույց տալու՝ սա հայկակա՞ն է, վրացակա՞ն է, այլ խնդիր ունի ցույց տալու՝ այս մշակութային տարրը այս հասարակության մեջ կենցաղվարո՞ւմ է, թե՞ ոչ »,- ասել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ամեն դեպքում չհերքելով, որ մշակույթի նախարարության աշխատանքում կան նաև թերացումներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
19:57 18.08.2025
Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ ՓաշինյանԱսելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...
19:50 18.08.2025
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...
19:46 18.08.2025
Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...