Մոսկվան Փաշինյանին սպասելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Մոսկվան Փաշինյանին սպասելիս

18:50 26.12.2018

Պաշտոնական Մոսկվան չի բացում վաղվա Պուտին-Փաշինյան բանակցությունների փակագծերը։ Այստեղ սահմանափակվում են ընդհանուր ձևակերպումներով՝ նշելով, որ քննարկումները կներառեն երկկողմ փոխհարաբերությունների լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային ու ինտեգրացիոն կառույցներում համագործակցության խնդիրները։

Ամեն դեպքում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա խիստ գործնական է լինելու։ Դրա մասին են վկայում այցի աշխատանքային բնույթը, տևողությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից բացի, այլ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն։ Վարչապետի պաշտոնակատարն այստեղ նույնիսկ չի գիշերելու և նույն օրը կվերադառնա Երևան։

Եվ նա գալիս է առանց լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների ուղեկցության (հիշեցնենք, որ Մոսկվա կատարած Նիկոլ Փաշինյանի առաջին այցի ժամանակ նրան ուղեկցում էին մոտ երկու տասնյակ լրագրողներ ամենատարբեր լրատվամիջոցներից, ինչը բավական անսովոր էր և Մոսկվայում զարմանքով էր ընդունվել)։

Երկկողմ հարաբերություններից այս պահին ակնհայտորեն առանձնանում է տնտեսական բաղադրիչը, մասնավորապես՝ գազի սակագինը։ Այս մասին նախկին պայմանավորվածությունները ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ավարտվում են այս տարի, և նոր տարվանից ստացվող գների պայմանները կախված են նրանից, թե ինչ համաձայնության կգան երկու երկրների առաջնորդները։ «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագրով նաև գուցե պարզություն մտցվի, թե արդյո՞ք նախկինում եղել են չարաշահումներ, որոնց մասին անընդհատ խոսվում է։ Համենայնդեպս, Հայաստանի համար կան գազի մատչելի գները պահպանելու նախադրյալներ՝ գոնե ենթակառուցվածքային ծախսերը կրճատելու հաշվին։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության խնդրում դժվար թե լինեն ճնշումներ հայկական կողմի վրա, չնայած Հայաստանն այստեղ միայնակ է մնացել և չի համաձայնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանն իր հերթին նույնպես փոխել է շեշտադրումները և տարանջատել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի անձը կառույցի արդյունավետության բարձրացման խնդրից:

Սա լավ հնարավորություն կտա ռուսական կողմին էլ ավելի ընդլայնել ռազմաարդյունաբերական համագործակցությունը Հայաստանի հետ՝ որպես պատասխան հայկական կողմի փոխզիջմանը։ Համենայնդեպս, այդպիսին է Վլադիմիր Պուտինի գործելաոճը, որը չի սիրում որևէ բան պարտադրել գործընկերներին, այլ փոխարենը գտնել նրանց համար ձեռնտու առաջարկություններ։

Քանի որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար իրականում մի ձևաչափ է Ռուսաստանի հետ սերտ ռազմական համագործակցության համար, ուստի կարելի է ակնկալել, որ հենց այսպիսի պայմանավորվածությամբ էլ կարող է ավարտվել վաղվա հանդիպումը։ Այդ պայմանավորվածությունը հնարավոր է՝ լինի արտոնյալ պայմաններով նոր ռազմատեսականի ձեռք բերելու մասին, նոր վարկի տրամադրման կամ էլ որևէ այլ սիմվոլիկ քայլ, որ հաճելի կլինի հայկական կողմին:

Ամանորին ընդառաջ վատ անակնկալները բացառվում են։

Վահե Ավանեսյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.08.2025

SHANTNEWS

Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ Փաշինյան

19:57 18.08.2025

Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ Փաշինյան

Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...

700 դպրոցներ  ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են  օգոստոսյան խորհրդակցությունները

19:50 18.08.2025

700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...

Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները

19:46 18.08.2025

Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն

19:35 18.08.2025

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն

Ժողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

19:29 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...

BACK_TO_TOP