20:15 27.12.2018
Շիրակի մարզի այն համայնքները, որոնք այս տարի տուժել էին կարկտահարությունից, կառավարության որոշմամբ դրամական փոխհատուցում են ստանում: Փոխհատուցումը վերաբերում է 50 տոկոսից ավելի վնաս կրած ցանքերին: Մարզում կարկտից տուժել է 5000 հա ցանքատարածք, վնասը գնահատվել է 3 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումը ընդամենը 125 մլն դրամ է կազմում:
Առափի գյուղի բնակիչ Ռաֆիկ Ղարաքեշիշյանի տնամերձում դեռևս երևում են կարկտի հասցրած վնասները: Այգու կարկտահարված մրգերը նապաստակների ու կովերի կեր են դարձել, տոննաներով կաղամբն ու ծաղկակաղամբն էլ նկուղներում է փչացել: Առափի գյուղում կարկուտը վնասել է 830 հա վարելահողերը և 112 հա տնամերձները:
Կորցրածի դիմաց, թեև ոչ համարժեք է փոխհատուցումը, բայց այն գյուղացուն հնարավորություն կտա հաջորդ տարում հողագործական աշխատանքներ կատարել:
Գյուղացիների խոսքով՝ ոմանք մինչև 9 մլն դրամի վնաս են կրել, բայց փոխհատուցումը կազմել է ընդամենը 450.000 դրամ, որը կբավականացնի միայն գարնանացանի վարին: Շիրակի մարզի 26 գյուղերից 3600 շահառու է փոխհատուցվել: Հացահատիկային մշակաբույսերի 1 հա-ի համար փոխհատուցումը 30.000 դրամ է, իսկ հատիկա-ընդեղենային բույսերի համար՝ կրած ընդհանուր վնասի 4 տոկոսը, այգիների համար՝ 5 տոկոսը:
Ըստ մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի` աջակցությունը թեև մեծ չէ, բայց չլինելուց լավ է: Ի դեպ, մարզում վնաս են կրել նաև այն ցանքերը, որոնք հակակարկտային կայաններով պաշտպանված էին: Տարիների փորձն է ցույց տվել, որ զենիթային կայանքները կարկտաբեր ուժեղ ամպերի դեմ անզոր են:
Ըստ Մովսես Մանուկյանի` կարկտաբեր ամպերը Շիրակի մարզ ներթափանցում են հիմնականում Թուրքիայի կողմից, իսկ եղած կայաններն անզոր են դրանց դեմ պայքարել: Շիրակի մարզին ավելի քան 400 հակակարկտային կայան է պետք, տեղադրվածները 87-ն են:
Հիմա հանրապետությունում փորձարկվում են նոր հրթիռային կայանքներ, որոնց արդյունավետությունը դեռ գնահատված չէ: Մինչ դրանց կիրառումը, մարզի ցանքատարածքները կփորձեն պաշտպանել եղած կայաններով: Փորձնական կլինի նաև մյուս տարվանից Շիրակի մարզում գյուղատնտեսության ապահովագրությունը, իսկ այգիների պաշտպանության գործում հուսալի տարբերակ արդեն կա: Նոր են կիրառություն ստանում կարկտապաշտպան ցանցերը:
Կարկտապաշտպան ցանցերը Հայկավանի 19 տնտեսություններում են տեղադրվել: Դրանք «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության աջակցությունն են այգեգործներին, ովքեր մոշ և ազնվամորի են աճեցնում: Աջակցություն ստացած ընտանիքներից մեկն էլ հայկավանցի Կարապետ Վարդանյանն է, որը կնոջ հետ միասին ծրագրի շահառու է: Նրանք նշում են, որ առանց այս ծրագրի չէին կարողանա տնամերձ այգուց եկամուտ ստանալ: Աջակցությունը եղել է տնկիներով, նաև սերմերով:
Պետական աջակցությամբ ներդրվել է 2 տոկոսանոց վարկավորման ծրագիր, որով հողագործները կարող են այսպիսի ցանցեր, ինչպես նաև կաթիլային ոռոգման համակարգեր ձեռք բերել: Բայց դրանք թանկարժեք են, 1 հա-ի համար կաթիլային ոռոգման համակարգի անցկացումն ու հակակարկտային ցանցերի տեղադրումն արժե մոտ 10 մլն դրամ: Բայց փոքր տնտեսություն ունեցող հողագործները չեն շտապում վարկերով կարկտապաշտպան ցանցեր ձեռք բերել: Հաշվարկել են, որ դրա համար երկարաժամկետ վարկեր են անհրաժեշտ:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...