Արմեն Գրիգորյանը ևս արձագանքել է ֆիտնես ակումբի VIP փաթեթից օգտվելու մասին լուրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2024
  • $
    388.73
  • RUBLE
    4.37
  • 416.60
WEATHER
+28.09 oC

Արմեն Գրիգորյանը ևս արձագանքել է ֆիտնես ակումբի VIP փաթեթից օգտվելու մասին լուրերին

14:52 27.12.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որի` օգտվում է ֆիտնես ակումբի VIP փաթեթից:

«Երեկ Հրապարակ թերթը սուտ լուր է տարածել, որ ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի VIP փաթեթից, որի արժեքը 1 միլիոն 200 հազար դրամ է:

Իրականում ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի այն փաթեթից, որի արժեքը 14 ամսվա համար կազմում է 420 000 դրամ: Ավելին, ես այդ մարզասրահ այցելում եմ ոչ թե 4 տարի, այլ` 6»,- գրել է նա:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ում անունը ևս նշվում էր այս հրապարակման մեջ, արդեն հերքել է այնտեղ նշված տեղեկությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.06.2024

SHANTNEWS

ԱՄՆ-ում ռազմաօդային ուժերի օդաչուների պակասը 14 տարում կրկնապատկվել է

19:55 18.06.2024

ԱՄՆ-ում ռազմաօդային ուժերի օդաչուների պակասը 14 տարում կրկնապատկվել է

ԱՄՆ-ում ռազմաօդային ուժերի օդաչուների պակասը 14 տարում կրկնապատկվել է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ Ադրիան Սփեյնը։ «Սա նոր խնդիր չէ: 14 տարի առաջ մենք մոտ 800 օդաչուների պակաս ունեինք, այժմ, այդ թիվը հասել է 1800-ի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ամերիկյան օդային և տիեզերական ուժերի ասոցիացիայի կողմից կազմակերպված համաժողովում: […] ...

Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

19:47 18.06.2024

Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Մալթայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Սիլվիո Շեմբրիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։ «Այս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու փոխադարձ շահերը, մտքեր փոխանակելու առևտրի և ներդրումների ընդլայնման վերաբերյալ և ուսումնասիրելու պոտենցիալ գործընկերությունը […] ...

Հուլիսի սկզբին ՇՀԿ գագաթնաժողովի հետ կապված Աստանայում կուժեղացվեն անվտանգության միջոցառումները

19:39 18.06.2024

Հուլիսի սկզբին ՇՀԿ գագաթնաժողովի հետ կապված Աստանայում կուժեղացվեն անվտանգության միջոցառումները

Ղազախստանի մայրաքաղաքի իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցառումները՝ կապված հուլիսի սկզբին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման հետ։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 4-ին Աստանայի Անկախության պալատում։ Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, […] ...

Հայաստանի հավաքականը մեկնարկել է վստահ հաղթանակով․ Billie Jean King

19:29 18.06.2024

Հայաստանի հավաքականը մեկնարկել է վստահ հաղթանակով․ Billie Jean King

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը Billie Jean King մրցաշարի երրորդ խմբի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթել է Ալբանիայի թիմին: 18-ամյա Նաիրա Գևորգյանը 6-1, 6-0 հաշվով հաղթել է Ռեու Կինամիին, 20-ամյա Միլենա Գևորգյանը 6-2, 6-2 հաշվով առավելության է հասել Կրիստալ Դյուլեի նկատմամբ: Զուգախաղում էլ 30-ամյա Անի Ամիրաղյանը և 16-ամյա Ալինա Սողոմյանը հաղթել են 6-0, 6-2 հաշվով: Հայաստանի […] ...

Մալթայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:19 18.06.2024

Մալթայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջովաննի Միչելիին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Միչելիին և մաղթել արգասաբեր աշխատանք նոր պաշտոնում: Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP