Հիփոթեքային վարկավորման ծրագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ. ԿԲ պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հիփոթեքային վարկավորման ծրագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ. ԿԲ պարզաբանումը

16:24 27.12.2018

2018 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ, որոնց արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը ոչ միայն լրագրողների, ՏՏ կամ ֆինանսական ոլորտի մասնագետների, այլև շահառուների բոլոր խմբերի համար: Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Իրականացված բարեփոխումները հետևյալն են.

1. Առաջին փուլի փոփոխություններ

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագիր

2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի նոր պայմանները, մասնավորապես՝

1. Ամուսինների գումարային տարիքի փոփոխում 65-ից 70-ի:

2. Երկրորդային շուկայում փոփոխություններ

Բնակարանի արժեքը՝ մինչև 25 մլն դրամ

Առավելագույն տոկոսը՝ 9,5 % նախկինում 10,5%-ի փոխարեն,
կանխավճարը՝ 30% կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն,
սուբսիդիա՝ 2%-ային կետի չափով Երևանում, 4%-ային կետի չափով մարզերում։

3. Առաջնային շուկայում փոփոխություններ
Բնակարանի արժեքը՝ մինչև 30 մլն դրամ,
առավելագույն տոկոսը՝ 7,5%,
կանխավճարը՝ 20 % կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 10 %-ի չափով ապահովագրություն,
սուբսիդիա՝ չկա (դրա փոխարեն կլինի անուղղակի սուբսիդավորում եկամտային հարկի վերադարձի տեսքով),
վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի։

«Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրում փոփոխություններ

Միաժամանակ, 2018 թվականի ընթացքում բարելավումներ են կատարվել նաև «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրերում:

Մասնավորապես, իրականացված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետներին և չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում հետևյալ պայմաններով՝
կանխավճար՝ 7,5%,
վարկի ժամկետը՝ 35 տարի,
էներգաարդյունավետ շենքերում հիփոթեքային վարկերի դեպքում՝ 0,5%-ով ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի ձեռքբերում (միջին տոկոսադրույքը ներկայումս կազմում է 10,6%)։

2. Երկրորդ փուլի փոփոխություններ

2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում սպորտի և երիտասարդության նախարարության կողմից շրջանառվել է կառավարության՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը կարգավորող որոշման փոփոխությունների նախագիծը, համաձայն որի.
1. Հանվում է ամուսիններից մեկի տարիքային սահմանափակումը, իսկ երիտասարդների գումարային տարիքը մնում է 70 տարեկան:
2. Որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավոր է դարձել վարկառուների համար կանխավճարի չափը իջեցնել մինչև 7,5% (այն դեպքում, երբ առկա է երկրորդ գույքի գրավ կամ ձեռք է բերվել կանխավճարի ապահովագրություն)։

Վերոնշյալ որոշման նախագիծը 07.12.2018-27.12.2018-ը ընկած ժամանակահատվածում տեղադրված է լինելու e-drafts.am կայքում հանրության կարծիքների հավաքագրման նպատակով: Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում:

Բոլոր շահագրգիռ մարմինների և հանրության կարծիքների հավաքագրումից հետո որոշման նախագիծը կարող է քննարկվել կառավարությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP