Լևոն Մկրտչյանի անդրադարձը ուսանողների բողոքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Լևոն Մկրտչյանի անդրադարձը ուսանողների բողոքին

13:57 23.10.2017

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկված օրենքի այն նախագծին, որը նախատեսում է տարկետման իրավունքի վերացում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է նախարարը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ ուսանողների կազմակերպած բողոքի ակցիային, որոնք հավաքվել էին նախարարության շենքի մոտ և պահանջում էին նախարարի հետ հանդիպում:

Նախարարի խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը կվերականգնի արդարության սկզբունքը բուհերում:

Օրենքի նախագծի համաձայն՝ բակալավրիատն ավարտելուց հետո բոլոր տղաները պետք է մեկնեն պարտադիր զինվորական ծառայության։ Նրանք կրթությունը մագիստրատուրայում շարունակելու հնարավորություն կունենան, եթե 3 տարով պայմանագիր կնքեն ՊՆ-ի հետ և բանակում ծառայեն որպես սպա։ Նախագծին դեմ արտահայտվող ուսանողները սա համարում են կրթության իրավունքի ոտնահարում:

Նախարարն այդ հայտարարություններին այսպես է արձագանքում.

«Կրթության իրավունքը երբեք չի ոտնահարվում: Այն երկրները, որոնք այս ճանապարհով գնացել են, այդ երկրներն այսօր բարձրագույն արդյունք են ցույց տալիս կրթական բնագավառներում, օրինակ՝ Իսրայելը»:

Նախարարը վստահեցնում է՝ լուծումներ կգտնեն գիտությանը չվնասելու համար: Մկրտչյանի խոսքով՝ իրենք շուտով տվյալներ կհրապարակեն, որոնք ավելի ակնառու կդարձնեն ամեն ինչ, օրինակ՝ այն, որ մագիստրատուրա և ասպիրատուրա ավարտածներից և գիտական աստիճան ստացածներից շատ քչերն են հետո զբաղվում գիտությամբ:

Նրանք օգտագործում են այդ հնարավորությունը բանակում ծառայելուց խուսափելու համար և հետո զբաղվում են մասնավոր բիզնեսով

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

BACK_TO_TOP