14:36 28.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանը մասնակցող Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Տարեկան գործունեությունն ամփոփող խորհրդակցությանը ներկա եղավ նաև ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Շնորհավորելով ՓԾ աշխատակիցներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ Ցոլակյանը փրկարարներին ու նրանց ընտանիքներին մաղթել է խաղաղություն, առողջություն և բարեկեցություն՝ ընդգծելով, որ ղեկավար անձնակազմը կանի հնարավոր ամեն բան հաջորդ տարում արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների կյանքի որակը բարձրացնելու համար:
«Ի տարբերություն այլ ծառայությունների՝ փրկարար ծառայությունը ժողովրդի հետ անմիջապես շփվող, մարդկանց օգնության ձեռք մեկնող կառույց է: Զարգացման ճանապարհին մենք անելիքներ շատ ունենք, բայց գերակա խնդիրներից է կարգ ու կանոնի պահպանումը: Տոնական այս օրերին իմ հանձնարարությամբ տարբեր մարզերում տեղակայվել են փրկարարական հենակետեր: Պետք է աշխատենք շատ օպերատիվ: Այստեղից ստացված տեղեկությունը պարբերաբար պետք է թարմացվի և ներկայացվի հանրությանը: Ինչ վերաբերում է ճանապարհների անցանելիությանը՝ ակտիվ համագործակցեք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ»,- ասաց Ցոլակյանը:
Խորհրդակցության ավարտին, շնորհավորելով փրկարարներին գալիք տոների կապակցությամբ, փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ՝ ամանորյա տոներին կարգապահ ծառայության կազմակերպման վերաբերյալ: Հանձնարարականների մյուս մասը վերաբերում էին ՀՀ տարբեր մարզերի դժվարանցանելի ճանապարհների սպասարկմանը, այդ վայրերում տեղակայված ՓԾ հենակետերի աշխատանքներին, արձագանքման արդյունավետության բարձրացմանը, մարզային փրկարարական վարչություններում, ՀՓՋ-ներում սպասարկման տարածքների քարտեզային ապահովվածությանը, փրկարար ծառայողների կարգապահությանը, ծառայության տեխնիկական ու գույքային սպասարկմանը և այլն:
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...