13:30 29.12.2018
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Սուրբ Ծննդի և Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և ծառայողներ,
2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած եմ, հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների խաղաղությանն ու անդորրին:
Տարին հագեցած էր իրադարձություններով` փոքր ու մեծ ձեռքբերումներով: Մեկնարկեց բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որի իրագործման արդյունքում զինված ուժերը կհագենան սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր և կարևորը` արդիական ձեռքբերումներով: Այս համատեքստում կարևոր իրադարձություն էր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտ ամսին անցկացված ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը` նվիրված ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը, նոր կապերի ստեղծմանն ու հատկապես սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայրենական արտադրության ցուցադրմանը: Ուրախալի փաստ է այն, որ հենց հայրենական արտադրության հեռակառավարվող սարքերի որոշ տեսակներ արդեն իսկ կիրառվում են առաջնագծում` զինվորին հնարավորինս զերծ պահելով անմիջական կրակի վտանգից:
Զինված ուժերի կենսունակության ապահովման կարևոր գրավականներից են դեռ 2017 թվականին ներդրված և 2018 թվականից իրագործվող ժամկետային այլընտրանքային ծառայության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք նախընտրելի դարձան հարյուրավոր երիտասարդների համար:
Անցնող տարին հարուստ էր զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներով: Այդ առումով հատկապես պետք է առանձնացնել «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի շրջանակներում «Տանկային բիաթլոն» մրցույթում հայ տանկիստների փայլուն ելույթը, առաջին անգամ Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցույթը, արդեն 2-րդ անգամ անցկացվող «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, զորամիավորումների զորամասերում, զորավարժարաններում շտաբային զորավարժությունները, մարտական հրաձգությամբ մի շարք զորավարժություններ: Իրադարձություններ, որոնք, անխոս, նպաստում են հայ զինծառայողի` տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանը, ցանկացած իրադրությունում ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, միջազգային հարթակներում մեր զինված ուժերի ըստ արժանվույն ներկայացմանը, պետական կառավարման համակարգի բոլոր օղակների արդյունավետ և ներդաշնակ փոխգործակցության ամրապնդմանը:
Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բանակի մի մասնիկն է, և զինծառայողների սոցիալական ապահովմանն ուղղված մի շարք ծրագրերը, որոնք, հուսով եմ, շարունակական կլինեն, հնարավորինս կբարելավեն ու կապահովեն յուրաքանչյուրիդ բարեկեցիկ ներկան ու երաշխավորված ապագան:
Ժողովրդի կամքով արտահայտված նոր խորհրդարանի ձևավորմամբ 2019 թվականին մեր պետությունը թևակոխելու է զարգացման նոր փուլ: Անկանխատեսելի են հակառակորդի գործողությունները, և հնարավոր է, որ նա փորձի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Այդ ամենի կանխումը հենց մեր զինված ուժերի խնդիրն է: Պիտի լինենք զգոն և համախմբված: Պիտի լինենք ուժեղ, որ չլինի պատերազմ…
Շնորհակալություն եմ հայտնում սահմանին կանգնած զինծառայողներին: Խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև` շնորհակալություն նաև նրանց ընտանիքներին: Կորուստները չպետք է վհատեցնեն և թուլացնեն, այլ պետք է համախմբեն և, եթե դրանք եղել են թերացումների ու սխալների հետևանքներ, ապա դառը փորձը պետք է ավելի բարձրացնի զգոնությունն ու պատասխանատվությունը:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարին թող լինի խաղաղության, կայունության, համերաշխության, նոր ձեռքբերումների ու նվաճումների տարի: Թող բոլորի ընտանիքներում լինեն երջանկության բազմաթիվ պահեր, թևածի ուրախությունը, տիրի ջերմություն ու խաղաղ մթնոլորտ: Այդ ամենն, անշուշտ, փոքր ընտանեկան օղակից կներթափանցի մեծ ընտանիք` հայոց բանակ, որտեղ յուրաքանչյուրի փոքր քայլերով կերտված ճանապարհը առհավատչյան կլինի մեծ հաղթանակներով ապագայի:
Ամենայն բարիք բոլորիս: Շնորհավոր Նոր տարի»:
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...