TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+19.09 oC

Պատիվ ունեմ

Զորակոչի հետ կապված 90 բողոք է ստացվել

12:21 29.07.2019

Կենտրոնական հավաքակայանում շարունակվում է ամառային զորակոչը: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զորակոչի ընթացքում ստացված զանգերին և բողոքներին: Նրա խոսքով՝ ապրիլի 1-ից սկսած՝ զորակոչի կազմակերպմամբ պայմանավորված, ստացել են բազմաթիվ զանգեր «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև բժշկական փորձաքննության կարգի վերաբերյալ են բողոքներ ստացել: Ըստ […]

̰
«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը կրճատվել է

13:47 27.07.2019

Նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության մեկնողները սպայական ծառայություն պետք է անցնեին 3 տարի։ Այժմ այդ ժամկետը կրճատվել է, և բուհեր ավարտած ու այս ծրագրին դիմած նորակոչիկները ծառայելու են 2 տարի 3 ամիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Խոսքը ծառայության այն տեսակի մասին է, երբ բարձրագույն կրթություն […]

̰
Կան հաստիքներ, կարելի է անտառը հատելու փոխարեն հայրենիքին ծառայել․ Տոնոյան

12:30 22.07.2019

Սպայական ծառայության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, բայց հիմա հետաքրքրությունը որոշակիորեն աճում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանը խոսեց նաև Տավուշի մարզպետի այն հայտարարության մասին, թե այնտեղ պայմանագրայինների սուր կարիք կա, մինչդեռ մարդիկ զբաղվում են անտառագողությամբ։ Տոնոյանը վերաձևակերպեց, […]

̰
Ես մտերմություն ունեմ քաղաքական տարբեր շրջանակների հետ մինչև իմ երդում տալը. Վահե Գրիգորյան

17:20 18.06.2019

Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ ընտրվելուց հետո խոսել է լրագրողների հետ` նշելով, որ նա ավելի շատ կցանկանար ընտրվել 6-րդ գումարման Ազգային ժողովում, քանի որ այդ ընթացքում որևէ քաղաքական ուժ ԱԺ-ում չուներ մեծամասնություն: Նաև նշել է, որ դեմոկրատական հիմունքներով ձևավորված ԱԺ-ի կողմից ընտրված լինելն իր համար մեծ պատիվ է: Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ նա ոչ […]

̰
ՊՆ-ում քննարկվել են զորակոչի հարցերը․ կոռուպցիոն ռիսկերի բացառման համար Տոնոյանը հանձնարարականներ է տվել

18:53 17.06.2019

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին […]

̰
«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայությունը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

16:14 04.06.2019

Ազգային ժողովն այսօր կարճատև քննարկումից հետո ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Դրա հիման վրա «Պատիվ ունեմ» ժամկետային-սպայական ծառայության ժամկետը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։ Օրենքով կարգավորվում են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են եղբայրների միասին […]

̰
Շիրակի մարզում կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներից միասնական քննություն է հանձնել 163 դիմորդ

15:05 04.06.2019

Մեկնարկել են միասնական քննությունները: Այսօր դիմորդները քննություն են հանձնել կենսաբանություն, համաշխարհային պատմություն և աշխարհագրություն առարկաներից: Շիրակի մարզում 3 առարկայից 163 դիմորդ քննություն է հանձնել մեկ քննական կենտրոնում՝ թիվ 10 դպրոցում: Ամենամեծ խումբը՝ 120 դիմորդ, կազմել են կենսաբանություն հայտագրած շրջանավարտները: Մեծ մասը Բժշկական համալսարանի դիմորդներն են: Այս տարի շրջանավարտների թիվը մեծ է, ըստ այդմ` շատ բաժիններում […]

̰
Նախագծով զորակոչից տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթություն ստացողների համար. Բալայան

14:37 24.05.2019

ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների հետ կապված մի շարք […]

̰
Թանկյանը կատարել է «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը

12:48 20.05.2019

Սերժ Թանկյանը հայտնել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին:

̰
Այսօր կառավարության ամենակարևոր խնդիրը ծախսային մասերն արդյունավետ և արագ իրականացնելն է. վարչապետ

16:39 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին: «Հարգելի լրագրողներ հարգելի գործընկերներ սիրելի հայրենակիցներ Այսօր լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին, և ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ամփոփելու այսպիսի ֆորմատով այդ մեկ տարին: Ասուլիսի մեկնարկին ուզում եմ պարզապես 100 փաստ հրապարակել Նոր Հայաստանի մասին: Իհարկե, այս փաստերն սպառիչ չեն: […]

̰
Մենք՝ հրեաներս, որոնց մեծ մասը տուժել է Հոլոքոստի պատճառով, պարտավոր ենք ուղղել անարդարությունը. իսրայելցի լրագրողը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

13:02 15.04.2019

10 տարուց ի վեր Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի և Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի շրջանավարտ, «Israel Magazine»-ի թղթակից Հայիմ Իզեմանը մշտապես անդրադառնում է էթնիկ թեմաներին: Նա մասնավորապես հաճախ է գրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելի «ավանդույթների» մասին: Օզմանը նաև Կնեսետին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Times of Israel»-ում վերջերս հրապարակված բաց նամակը նա […]

̰
Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը

15:26 13.04.2019

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու է Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը. «Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի և «ազատ տնտեսություններ»-ի […]

̰
Այն ի՞նչն է, ինչը, որը չես նկատում, քանի դեռ չի հեռացել. Փաշինյանը խոսեց եղած փոփոխության ու դա չնկատելու մասին

11:19 27.03.2019

Կառավարության գործունեության առանցքային նպատակն է արձանագրել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք, և հեղափոխության գաղափարների իրագործումը որպես քաղաքական մշտական իրողություն: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քննարկվող կառավարության ծրագրի առանցքային դրույթը եղել է սա: Ուզում եմ և […]

̰
«ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար». վարչապետի ելույթը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

22:05 04.03.2019

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եվրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ Մաքալիսթեր, Եվրոպական խորհրդարանի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Ես այսօր պատիվ ունեմ ելույթով դիմելու […]

̰
2018-ին «Պատիվ ունեմ» ծրագրով կնքվել է 300 պայմանագիր, «Ես եմ»-ով՝ 255 պայմանագիր․ ՊՆ

15:42 04.02.2019

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամփոփել է 2018 թվականի աշխատանքներն ու ներկայացրել նախարարության գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները, որոնց թվում է այն, որ ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը։ Նախարարության կայքի հրապարակման համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների հետ։ Իսկ 3 տարի ժամկետով […]

̰
Ցանկանում ենք խորացնել մեր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ. Փաշինյանի ելույթը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում

14:25 01.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում. այսօր մայրաքաղաք Բեռլինում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Մինչ այդ` փետրվարի 1-ի առավոտյան, վարչապետն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, գերմանական քաղաքական […]

̰
Կրակոցների քչացումը բանակցային գործընթացների արդյունք է. Արտակ Դավթյան

20:00 29.01.2019

«Կրակոցների քչացումը արդյունք է բանակցային գործընթացների կամ ղեկավարությունների պայմանավորվածության: Գործընթացները շարունակական բնույթ են ունեցել և կունենան: Կրակոցների քանակությունը, իհարկե, անկում է ապրել, սակայն անմիջապես շփման գծում նշանառու կրակոցների քանակը մնում է անհամեմատ ավելի քիչ»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Դավթյանը նշել է, որ պետությունը […]

̰
Պատերազմի վտանգի դեպքում բոլորս բանակ ենք ու բոլորս ենք դառնում հայրենյաց պաշտպան. Արայիկ Հարությունյան

16:17 28.01.2019

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհավորել է ՀՀ ԶՈՒ հիմնադրման 27-ամյակը: «Հայոց բանակի պատվարժա՛ն անդամներ, Պաշտպանության բանակի զինվորներ, սպաներ, սիրելի՛ հայրենակիցներ Պատիվ ունեմ շնորհավորելու բոլորիդ՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Եթե մյուս ազգերի համար սա օրացուցային հերթական օր է, ապա հայերիս համար հունվարի 28-ն ազգային արժանապատվության վերահաստատման […]

̰
Գյումրիում անցկացվել է ձմեռային առաջին զորակոչը. զորակոչիկներին ճանապարհել են աղոթքով ու համերգով

19:44 08.01.2019

Այսօր Գյումրիում անցկացվել է պարտադիր զինծառայության 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչը: Շիրակի մարզի զինկոմիսարիատների օպտիմալացումից հետո առաջին անգամ բոլոր համայնքների նորակոչիկները բանակ մեկնեցին Գյումրիից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Զորակոչի առաջին օրը հանդիսավորությունն ապահովված էր, նախորդ տարիների նման պատանիները բանակ մեկնեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից: Նրանց ճանապարհեցին համերգով, աղոթքով ու բարեմաղթանքներով: Շիրակի մարզային զինկոմիսարիատի բակը նորից […]

̰
«Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերի դիմորդների թիվը գրեթե անփոփոխ է․ ԶՈւ ԳՇ պետ

14:15 08.01.2019

«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը շարունակվում են»,- ծրագրերի վերաբերյալ հարցին այսօր մեկնարկած ձմեռային զորակոչի կապակցությամբ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա խոսքերով՝ այս ծրագրերին դիմողների վերջնական քանակը հայտնի կլինի զորակոչի ավարտին, քանի որ դիմումներն ընդունվում են նաև ընթացքում, սակայն նախնական թվեր արդեն իսկ հասանելի են։ Շտաբի պետի խոսքերով՝ […]

̰
Պիտի լինենք զգոն և համախմբված, պիտի լինենք ուժեղ, որ չլինի պատերազմ. Արտակ Դավթյանի շնորհավորանքը

13:30 29.12.2018

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Սուրբ Ծննդի և Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և ծառայողներ, 2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած եմ, հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների […]

̰
ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

18:36 24.12.2018

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ […]

̰
Առաջին անգամ նույն ընտրություններում ընտրում ենք խորհրդարան և երկրի ղեկավար. Փաշինյան

13:43 04.12.2018

Ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո կառավարությունը պետք է իրականացնի տնտեսական հեղափոխություն: Այս մասին Ծաղկահովիտում քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկայում մեր անելիքների շուրջ ճշգրիտ լինելու համար մեր պայմանավորվածությունը պետք է լինի հետևյալը՝ ձեր վստահության քվեն ստանալուց հետո խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա 5 տարի նախընտրական ծրագրերն իրականացնել: 5 տարի հետո Հայաստանում նորից […]

̰
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան

10:45 19.11.2018

Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ  պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: «Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի […]

̰
Վստահ եմ, որ նոր խորհրդարանում իմ գիտելիքները, փորձը կարող են շարունակել ծառայել Հայաստանին և ժողովրդին․ Արմեն Աշոտյան

09:01 12.11.2018

Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու կառաջադրվի մայրաքաղաքի թիվ 4 ընտրատարածքում։ Այս մասին Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։ […]

̰
Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

21:04 08.11.2018

Դեկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Այս մասին Պապիկյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր […]

̰
Կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը

13:38 08.11.2018

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում, հավանության արժանացրեց ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություն կատարելու մասին նախագծին: Հարցը չզեկուցվողների մեջ էր, սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հարկ համարեց տեղեկացնել, որ առաջարկվող փոփոխությամբ 1 տարով կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը: «Գործող իրավակարգավորման համաձայն՝ բժշկական մասնագիտությամբ սովորողները պետք է հետուսումնական 5 տարի ծառայեն: […]

̰
ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 243-ը․ դիմելու ժամկետը երկարաձգվում է

16:35 07.11.2018

Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]

̰
«Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ». Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

11:03 21.10.2018

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը և ձեզ հետ նման շփման հնարավորություն ունենալը: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, […]

̰
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

10:42 21.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հարգելի՛ գործընկերներ, Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի  առթիվ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա  նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝  դրան հասնելու […]

̰
BACK_TO_TOP