12:16 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրել է, որ տոնական օրերին իրենք աշխատում են օպերատիվ հերթափոխով: Նախագահը զրուցել է հերթապահ աշխատակիցների հետ, հետաքրքրվել ծառայության ընթացքով: Նախագահը շնորհավորել է նրանց գալիք Ամանորը և մաղթել բարի ծառայություն:
Այնուհետև նախագահ Սարգսյանն այցելել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական ծառայություն, որտեղ նույնպես տոնական օրերին հերթապահություն է իրականացվում: Ծառայության պետ Արևիկ Երիցյանը ներկայացրել է ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունները: Նախագահը ծանոթացել է այդ պահին հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:
Այցի ընթացքում նախագահի անվանական ժամացույցներով բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական ծառայության մի խումբ աշխատակիցներ: ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար Հանրապետության նախագահի անունից նաև 6 շարժասայլակ է նվիրվել. վկայագրերը նախագահը հանձնել է նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:
Արմեն Սարգսյանը նշել է, որ որպես Հանրապետության նախագահ՝ իր պարտականություններից մեկն է նախօրոք շնորհավորել տոնական օրերին հերթափոխ իրականացնող աշխատակիցներին և ընդգծել է, որ նրանց գործը հիշվում ու գնահատվում է:
«Անգամ ամենաուրախ օրերին էլ միշտ կան անսպասելի երևույթներ, իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել, ծրագրել: Դա նշանակում է, որ միշտ կան մարդիկ, ովքեր 24 ժամ և տարվա բոլոր օրերին պետք է պատրաստ լինեն՝ ներառյալ Նոր տարին: Հետևաբար այս ծառայությունը շատ էական նշանակություն ունի մեր և՛ լավ, և՛ դժվարին օրերի համար: Մենք նախարարի հետ խոսում էինք, որ եթե 1988 թվականի երկրաշարժի ժամանակ այսպիսի ծառայություն ունենայինք, հազարավոր մարդկանց կյանքերը կփրկվեին, հազարավոր մարդիկ հաշմանդամ չէին դառնա: Հետևաբար, սա բացարձակ անհրաժեշտություն է: Եկել եմ, որ նախօրոք շնորհավորեմ նրանց Նոր տարին, լավագույն մաղթանքները հղեմ, քանի որ նրանք այն մարդիկ են, ովքեր Նոր տարվա գիշերը տանը չեն լինելու, այլ ծառայելու են իրենց երկրին ու հայրենիքին»,- նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...