18:20 05.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարել է, որ Ռուսաստանի ու Ճապոնիայի հարաբերություններում խաղաղ բանակցությունների համար բարենպաստ ժամանակաշրջան է սկսվել, և ինքը տրամադրված է վերջնական լուծում տալ այդ խնդրին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Աբեն այս մասին հայտարարել է Ճապոնիայի Յամագուտի նահանգ կատարած այցի ընթացքում, որտեղից առաջադրված է եղել:
«Եկել է (բանակցությունների համար -խմբ.) վճռորոշ պահը: Մենք անպայման վերջակետ կդնենք այս հարցերին՝ իմ և ՌԴ նախագահի ձեռքով»,- ասել է նա:
Հունվարի 4-ին կայացած ասուլիսի ընթացքում Սինձո Աբեն նաև հայտարարել է, որ մտադիր է առաջընթաց գրանցել Ռուսաստանի հետ տարածքային խնդիրների լուծման ու խաղաղ բանակցությունների հարցերում:
Ռուսաստանի և Ճապոնիայի միջև երկխոսությունն սկսվել էր դեռևս անցած տարի Սինգապուրում կայացած Պուտին-Աբե հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնության էին եկել խաղաղ բանակցություններ սկսելու 1956 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված փաստաթղթեի հարցով:
Նշենք, որ փաստաթղթում համաձայնություն էր կնքվել՝ դադարեցնել գոյություն ունեցող տարաձայնությունները: Փաստաթղթի ստորագրմամբ՝ այն ժամանակ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը համաձայնել էր Ճապոնիային հանձնել Կուրիլյան մի քանի անմարդաբնակ կղզի՝ պայմանով, որ դրանք Ճապոնիայի տիրապետության տակ կանցնեն խաղաղ բանակցությունների հաստատման դեպքում:
1960 թվականին ամերիկա-ճապոնական համաձայնագրով՝ կղզիների հանձնման պարտավորությունը զրոյացվել էր ու հայտարարվել, որ դա տեղի կունենա միայն Ճապոնիայի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման պարագայում:
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...