Հայտնի է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման հավանական վայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հայտնի է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման հավանական վայրը

13:26 07.01.2019

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ ղեկավարների երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Հանոյում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունն էին ընթանում՝ հանդիպման վայրը որոշելու համար:

Աղբյուրը փոխանցում է հարավկորեական Munhwa Ilbo պարբերականի տեղեկությունն այն մասին, որ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Հանոյում ավելի վաղ արդեն հանդիպել են երկու կողմերի ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ պաշտոնական Վաշինգտոնը հավանական է համարում նաև հանդիպումը Ինդոնեզիայում, Մոնղոլիայում ու Հավայան կղզիներում և Կորեայի Հանրապետության ու Հյուսիսային Կորեայի սահմանային տարածքում անցակացնելու տարբերակները:

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսի 12-ին Սինգապուրում կայացել էր Թրամփի և Կիմ Չեն Ինի գագաթնաժողովը։ Բանակցությունների արդյունքներով առաջնորդները ստորագրել էին համատեղ փաստաթուղթ, որում Փհենյանն անվտանգության երաշխիքների դիմաց Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել։

Ավելի ուշ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել էին դադարեցնել Կորեական թերակղզում Ulchi Freedom Guardian համատեղ զորավարժությունները։ Վաշինգտոնը Փհենյանից պահանջել էր նաև միջուկային զենքի և համապատասխան օբյեկտների ոչնչացում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP