«Ամենաուժեղ» անձնագրերի վարկանշային աղյուսակում Հայաստանինը լավագույն հորիզոնականներում չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Ամենաուժեղ» անձնագրերի վարկանշային աղյուսակում Հայաստանինը լավագույն հորիզոնականներում չէ

18:44 08.01.2019

Անձնագրերի «ուժը» Henley Passport Index վարկանիշը կազմում է հիմնվելով նրա վրա, թե քանի երկիր կարող է այդ անձնագիր կրող այցելել առանց վիզայի։ Այս ցուցանիշով բացարձակ առաջատարը Ճապոնիան է․ այս երկրի անձնագիրը կրողը կարող է անարգել մեկնել աշխարհի 190 երկիր։ Ճապոնիային «1-2 երկրի» տարբերությամբ զիջում են Սինգապուրը, Հարավային Կորեան, նրանց էլ «հետապնդում են» արևմտաեվրոպական ու սկանդինավյան երկրները։

Հայաստանի անձնագիրն այս վարկանշային աղյուսակում կիսում է 139-143-րդ տեղերը՝ Հնդկաստանի, Մոնղոլիայի, Մարոկկոյի ու Բենինի հետ։ Հայկական անձնագրով կարելի է անարգել մեկնել ընդամենը 61 պետություն (դրանց թվում են Վրաստանն ու Ռուսաստանը, որտեղ հայերը ամենաշատն են մեկնում ու հարևան Իրանը)։

Հայաստանի հարևաններն ունեն հետևյալ վարկանշային տեղերը՝ համապատասխան անարգել մուտքի ուղղություններով․

95. Վրաստան – 114 պետություն

96․ Թուրքիա – 111 պետություն

128-130․ Ադրբեջան – 66 ուղղություն,

184-186. Իրան – 42 պետություն։

Իրանը, որի անձնագիրը կրողներն իրավունք ունեն անարգել գալ Հայաստան, ցուցակի բացարձակ հետնապահներից է։ Այն իր տեղը կիսում է Եթովպիայի ու Հյուսիսային Կորեայի հետ։ Իսկ այս պետությունների անձնագրերին գրեթե անմիջապես հետևում են վերջին տասնյակի պետությունների անձնագրերը։ Ամենաներքևում՝ 197-200-րդ հորիզոնականներում, հետևյալ պետությունների փաստաթղթերն են․

Սոմալի – 32 պետություն,

Սիրիա – 32 պետություն,

Աֆղանստան – 30 պետություն,

Իրաք – 30 պետություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP