19:44 09.01.2019
Տոնական օրերին ճանապարհային ոստիկանության, փրկարար ծառայության,շտապբուժօգնության ու ոստիկանության մասնագետները աշխատել են առանց հանգստյան օրերի: Շուրջօրյա հերթապահության ընթացքում առաջնային սպասարկման ծառայություններում ստացվել են մեծ թվով ահազանգեր: Վերջին մի քանի օրերին ավելացել են վերին շնչուղիների քրոնիկ բարդացումներով բուժհաստատություններ դիմողների թիվը:
«Գյումրի» բժշկական կենտրոն սիրտ-թոքային անբավարարության, վիրուսային ախտանշաններով ու հիպերտոնիկ կրիզներով հիվանդների հոսքը սկսվել էր անցած տարեվերջից։ Բուժում ստացողների մեծ մասը տոնական օրերն անցկացրել է հիվանդանոցում, ոմանք առաջին անգամ էին առանց հարազատների ու հիվանդասենյակներում դիմավորել Նոր տարին։
«Այս պահին թերապևտիկ բաժանմունքը «Գյումրի» ԲԿ-ի ամենածանրաբեռնված բաժանմունքն է։ Բավական շատ են նյարդաբանական խնդիրներով ու թոքային խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ հիվանդների հոսքը»,- պարզաբանել է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Բժշկական կենտրոնը 7 օրում 400 հիվանդ է ընդունել, նրանցից 100-ը ստացիոնար բուժում է ստանում։ Սրտաբանական, վիրաբուժական խնդիրներով հիվանդներից բացի, շատ են եղել տրավմաները, ընդունել են նաև հրավառ նյութերից վնասվածքներ ստացած 4-5 քաղաքացիների։
Գյումրիի շտապ բուժօգնության կայանը դեկտեմբերի 31-ից աշխատել է ծանրաբեռնված ռեժիմով, 4 խմբի փոխարեն հերթապահել է հինգը։
«Կանչերի թիվն ավելացել է, նախկինում օրական ստանում էինք 80 կանչ, բայց տոնական օրերին մինչև 120 զանգ է գրանցվել կենտրոնում»,- ծանրաբեռնված աշխատանքը այսպես է նկարագրել Գյումրիի բուժօգնության կայանի գլխավոր բուժքույր Հռիփսիմե Մելիքսեթյանը։
Նոր տարվա 7 օրում գրանցված վթարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ վիճակագրության, նվազել է: Բայց անցած տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, միայն գրանցվել էր 30-ից ավելի պատահար։ Ճանապարհային ոստիկանության շուրջօրյա հերթապահության և ուժեղացված ծառայության արդյունքում տուգանային հրապարակ են տեղափոխվել տասնյակ մեքենաներ։
«Շիրակի մարզում գրանցվել է 22 նյութական վնասով ՃՏՊ, տուգանային հրապարակ են տեղափոխվել ոչ սթափ վիճակում գտնվող 21 վարորդներ, նրանք բոլորն էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- Ճանապարհային ոստիկանության վիճակագրությունն է ներկայացրել տեսուչ Արմեն Պողոսյանը։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացված ահազանգերի մեծ մասը եղել է տեղեկատվական բնույթի ու հիմնականում մարդիկ հետաքրքրվել են ճանապարհների վիճակով: Եղել են նաև փակ դռներ բացելու կանչեր ևս, իսկ գրանցված մահվան դեպքերը եղել են ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով:
«Արձագանքել ենք 13 դեպքերի, ունեցել ենք հրդեհի 4 դեպք, շմոլ գազով թունավորման մեկ դեպք 5 տուժածով, նախորդ տարվա 2 դեպք՝ 8 տուժածի համեմատ»,- պարզաբանել է Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ Մարտին Մկոյանը։
Տոնական օրերին ուժեղացված ծառայություն իրականացրած կառույցներն արդեն ամփոփում են մեկ շաբաթում գրանցված կանչերի տվյալները, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են: Գյումրիում այդ օրերին գրանցվել է նաև բնակարանային գողության մի քանի դեպք, կողոպտիչները հիմնականում թիրախավորել են այն բնակարանները, որոնք Նոր տարվա մի քանի օրերին փակ են եղել:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...