Ղազախստանի իշխանությունների համար ձեռնտու չէ Կարագանդայի դեպքը որպես ազգամիջյան կոնֆլիկտ ներկայացնելու տարբերակը. Ստեփան Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ղազախստանի իշխանությունների համար ձեռնտու չէ Կարագանդայի դեպքը որպես ազգամիջյան կոնֆլիկտ ներկայացնելու տարբերակը. Ստեփան Սաֆարյան

01:00 10.01.2019

Ղազախստանի իշխանություններին ձեռնտու չէ տեղի ունեցած դեպքը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ: «Շանթ» հեռուստանըկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը:

«Ես կատեգորիկ կհերքեմ, որ դա նրանց շահերից է բխում, թեպետ սոցիալական ցանցերում և այլ հարթակներում, որտեղ բուռն քննարկվում է միջադեպը, կան մեղադրանքներ ոստիկանների միջամտության մասին, ոստիկանների՝ եթե ոչ անգործության, ապա նաև առնչությունների մասին այս ամենով: Հատկապես գիտե՞ք՝ ղազախական տիրույթում, հարթակների, քննարկումների՝ սոցիալական, երբ նայում ենք մեկնաբանությունները՝ կան տեսակետներ, որ այնքան ամուր թելերով են կապված փողատեր հայերի, չգիտեմ՝ մյուս այլ ազգերի հետ, որ հենց նրանք աչք են փակել այս ամենի վրա, դրա համար, ասենք, նորմալ արձագանք չի եղել իրավապահ մարմինների կողմից: Անգամ խոսում են որոշ պաշտոնյաների հեռացումների մասին, հենց նույն գիշերը, անգամ խոսում են սադրանքներում որոշ ոստիկանների մասնակցության մասին՝ ոչ այս կադրում պատկերված միջադեպի (ցույց է տալիս մոնիտորին պատկերված՝ դեպքից պահին արված լուսանկարը-խմբ.)»,- ասել է նա:

Նա նաև հիշել է մի դեպք, երբ հարբած տղամարդիկ գնացել էին «Բաքու» անունով սրճարան և պահանջել էին փակել այն: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ այդ տղամարդկանցից մեկը ոստիկանության աշխատակից է եղել: Ստեփան Սաֆարյանի խոսքով, սակայն, այդ մեղադրանքները հնչում են ոչ բարձր մակարդակով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP