Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ. Ստյոպա Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ. Ստյոպա Սաֆարյան

10:48 10.01.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կարագանդայի դեպքերին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ: Երկու օր առաջ «Շանթ»-ի «Հեռանկար»-ի տաղավարում Aram Abrahamyan-ի՝ հերթական վարկածին վերաբերող հարցին սխալմամբ պատասխանեցի, որ «ղազախական իշխանության վարկածը» բացառում եմ, քանի որ նրանք շահագրգռված չեն դեստաբիլիզացիայով, չպատկերացնելով, որ կարող են հետաքրքված լինելով խաղաքարտն օգտագործելով: Ավելի ստույգ՝ այդ վարկածին վերաբերող հարցին պատասխանելիս խոսեցի դրա լոկալ/տեղական իշխանության վարկածի մասին, չպատկերացնելով մի բան. Նազարբաևը, իրավահաջորդ օպերացիայի անցնցում իրականացնելու առումով, վախենում է Հայաստանի թավշյա հեղափոխության դիպաշարից ու կոնկրետ այնտեղ ապրող հայությունից, որոնք կարող են հայկական փորձը փոխանցել ղազախ ընդդիմադիրներին, որոնք երկրից դուրս կարողացածի չափով պատրաստվում են կանխել այդ «միջոցառումը»:

Այս առումով նրա վախերը պայմանավորված են նաև սոցցանցերում ակտիվությունից ու Կարագանդայում տեղի ունեցածից հետո պատահական չէր, որ քրգործ հարուցվեց նաև սոցցանցերում «միջէթնիկական թշնամանք հրահրելու» հոդվածով: Կարծում եմ, առաջիկայում պետք է սպասել Ղազախստանում սոցցանցերի վերահսկողության կոնկրետ գործադիր ու օրենսդիր քայլեր: Այս առումով նույնիսկ այսօր հարցաքննության են կանչել իշխող կուսակցության վիդեոբլոգեր-քաղաքագետի, դրանով իսկ մյուսների ու բոլորի համար ստեղծելով սարսափեցնող նախադեպ (նրա համար միջնորդել է հենց իշխող կուսակցության պատգամավոր ու ազատ են արձակել): Այս վարկածի օգտին մտածելուն ավելի դրդեց բազում ղազախ օգտատերերի զարմացական գրառում-հարցադրումները, թե այդ ինչպես պատահեց, որ նախկինում բողոքի ցույցերը կանխավ ու կոշտ մեթոդներով ցրող իշխանությունները հանկարծ շատ լիբերալ գտնվեցին հունվարի 6-ի բազմամարդ միտինգի ազատությունն ապահովելու հարցում…Եվ վերջապես, աչքիցս չվիրպեց սոցիալական քննարկումներում Ղազախստանում ապրող մի հայուհու գրառում, որ Ղազախստանի հայերը բավականին ընդգծված դրական են արտահայտվել Հայաստանի թավշյա հեղափոխության հասցեին, ինչը մտահոգում է Ղազախստանի իշխանություններին: Եվ վերջապես, ղազախ ընդդիմադիր Ժաննա Բոտայի մարգարեական կանխատեսումը դեկտեմբերի 26-ին, որ Ղազախստանի իշխանությունները այդ երկրի ոչ առաջնային քաղաքներում կկիրառեն իրենց հիմնական խաղաքարտը՝ միջէթնիկական լարվածությունը: Ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում ու ավելի լայն տարածության մեջ, քան Կարագանդան է: Այս գործընթացն ավելի բարդ է ու խորքային, շատ շերտերով, քան պատկերացնում ենք: Ընղ որում, տեսանելի են ռուսական, ղազախական հատուկ ծառայությունները, Ղազախստանի համար Ուկրաինական հեռանկարը, որի հարցում անգամ ադրբեջանական հատուկ ծառայություններն են շահագրգիռ, Ուկրաինայից Նազարբաևի իրավահաջորդ օպերացիան կանխել պատրաստվող ղազախական ընդդիմությունը, ու այս ամենին գումարած տեղական մակարդակի այլ շահեր, սոցիալական լարվածություն, հայերի ունեցվածքի սեփականացման ախորժակ, հայերին երկրից արտաքսելու ադրբեջանական սադրանքներ ու այսպես շարունակ… Ու այս ամենը տեղի է ունենում ռուս-բելառուսական լարվածության, Ռուսաստանից Արցախում հնարավոր պատերազմի մասին այսօր հնչած չարագուշակ ձայների խորապատկերին: Մեր հայացքը շատ լայն պետք է լինի, երկրի անալիտիկան պետք է բերվի կատարելագույն մակարդակի…

Ղազախստանի նախագահական ընտրություններին ընդառաջ զարգացումներին մանրակրկիտ հետևելը չափազանց կարևոր ու պարտադիր է…. դե, Ղազախստանի հետ բոլոր մակարդակներում աշխատելը՝ ուղղակի հրամայական է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP