19:48 10.01.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի այցելող զբոսաշրջիկների թիվը ձմռան ամիսներին եռապատկվել է։ Որպես «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» հայտնի Անին գրավում ու հիացնում է թե՛ արտերկրից, թե՛ Թուրքիայի այլ նահանգներից եկած հյուրերին։ Մասնավորապես մեծ է «Արևելյան էքսպրես» («Doğu Ekspres») կոչվող Անկարա-Կարս երկաթուղով Անի ժամանող զբոսաշրջիկների հոսքը, հայտնում է Ermenihaber-ը:
Երթուղին որոշ դադարից հետո վերագործարկվել է 2018թ․ դեկտեմբերին, ուղևորության ընդհանուր տևողությունը Անկարայից մինչև Կարս տևում է գրեթե 25 ժամ։ Չնայած դրան՝ զբոսաշրջիկները մեծ հաճույքով են օգտվում այս գնացքից՝ պատմական քաղաքն այցելելու նպատակով։
«Արևելյան էքսպրեսով» Կարս եկած զբոսաշրջիկներից Մերվե Քարաջան նշում է, որ շատ է հավանում Կարսը և կցանկանար նորից այցելել։ «Գնացքով շուրջ 25 ժամ տևող մի ուղևորություն ենք կատարել և շատ գոհ ենք։ Ես չէի սպասում, որ Կարսն այսքան գեղեցիկ է։ Իսկ հատկապես Անիի մասին մտածում էի, թե այն ամբողջովին ավերակ է։ Սակայն դեռ շատ կանգուն կառույցներ կան։ Այս կառույցների՝ երկար տարիներ շարունակ կանգուն մնալու հանգամանքը մեզ վրա մեծ տպավորություն գործեց, հիացած ենք»։
Անին առաջին անգամ այցելող զբոսաշրջիկները ափսոսանք են հայտնում, որ ավելի վաղ չեն եղել այստեղ և կոչ են անում բոլորին՝ այցելել Անի։ Զբոսաշրջիկներին հատկապես հիացնում են Անիի Մայր տաճարն ու Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենցի եկեղեցին, Աբլղարիբ Պահլավունու եկեղեցին։
Թուրքիայի և Հայաստանի սահմանին՝ Կարսի Արփաչայ շրջանի հարևանությամբ գտնվող Անին 961-1045 թթ․ եղել է Բագրատունիների մայրաքաղաքը։ Անիում առաջին բնակիչների մասին վկայությունները վերաբերում են մ․թ․ա․ երրորդ հազարամյակին։ Պատմական քաղաքը տարբեր ժամանակներում գտնվել է Սասանյանների, Շադադյանների, վրաց աթաբեկների, Խորեզմի (Հարզեմշահ) պետության, սելջուկների, մոնղոլների, կարակոյունլուների, ակկոյունլուների, օսմանյան և ռուսական կայսրությունների տիրապետության ներքո։
Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
13:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում12:40 29.06.2025
«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...
12:30 29.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
12:15 29.06.2025
Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆԿանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ ...
12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...
12:00 29.06.2025
Հրդեհ չբնակեցված վագոն տնակներումՀունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...
11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...