Եթե ներգաղթողները լինեին Եվրոպայից, հազիվ թե այսպիսի վայնասուն դուրս գար. ազգագրագետը՝ հնդիկների նկատմամբ վերաբերմունքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Եթե ներգաղթողները լինեին Եվրոպայից, հազիվ թե այսպիսի վայնասուն դուրս գար. ազգագրագետը՝ հնդիկների նկատմամբ վերաբերմունքի մասին

14:42 11.01.2019

Ասիական երկրներից Հայաստան ժամանած այլազգիների, մասնավորապես, հնդիկների նկատմամբ սոցցանցերում բարձրացված աղմուկը, ըստ ազգագրագետ Գայանե Շագոյանի, մեր երկրի մոնոէթնիկ ժողովրդագրական իրավիճակի հետևանքն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, նա ասել է, որ նման վարքը հասարակության շրջանում առաջանում է նաև ինքնության տարբեր վախերի պատճառով:

«Դա շատ ռասիստական մոտեցում է, որովհետև ես կասկածում եմ, որ օրինակ՝ եթե ներգաղթողները լինեին նույն Եվրոպայից, հազիվ թե այսպիսի վայնասուն դուրս գար: Սա նշանակում է՝ մարդիկ աշխարհը բաժանում են, այդպես ավելի նախընտրելի, ստորին, միջին, վերին ինչ-որ խմբերի, որն ինքնին իսկապես շատ վատ երևույթ է, առավել ևս հիշենք՝ մենք՝ ինքներս բազմաթիվ երկրներում՝ որպես ներգաղթյալներ, բավականին աղքատ, ներգաղթյալներ, նույն կարգավիճակում ենք եղել, և եթե տարբեր երկրներ, ներառյալ՝ Հնդկաստանը, հայերի նկատմամբ ունենար նմանատիպ մոտեցում, հազիվ թե մենք այսօր հպարտանայինք մեր սփյուռքով»,- հավելել է ազգագրագետը:

Ազգագրագետի խոսքերով՝ առաջացած խնդիրը լուծելու համար առաջին հերթին կրթության ոլորտում, մեդիա դաշտում պետք է սկսել որոշակի փոփոխություններ իրականացնել:

«Ատելության այդ տեքստերը, որ հնչում են տարբեր տեղերից, ինձ թվում է, որ սա նաև նշան է, որ եթե այլ տարբերակ չունենք, ուրեմն պետք է նախ և առաջ օրենք ընդունենք ատելություն տարածելու հետ կապված, առնվազն, որպեսզի մարդիկ զգաստանան: Ինչպես ես հասկանում եմ, սա առնվազն հանցանք է մյուսների հանդեպ, այդպիսի վերաբերմունք»:

Ըստ ազգագրագետի՝ հասարակության մեծ մասի մոտ  ձևավորված չէ նաև պետականության զգացողությունը, ինչն էլ նման իրավիճակի է հանգեցնում:

«Մենք շարունակում ենք ապրել և գործել՝ որպես համայնք: Համայնքներն ավելի փակ հանրություններ են, քան պետություն  ունեցող խումբը, պետականության զգացողություն և գաղափարախոսություն ունեցող խումբը: Սա, ճիշտն ասած, բավական հետամնաց երևույթ է, ավելի ճիշտ, ավելի մոտ է տրայբոլիզմի (խմբ.- խմբակային մեկուսացվածության ձև, որը բնութագրվում է ինքնամփոփությամբ և զուգորդվում է այլ խմբերի նկատմամբ թշնամանքով), երբ խմբի պատկանելությունը պայմանավորված է ազգակցական կապերով, այլ ոչ թե պետականության ենթակայությամբ»,- ասել է Գայանե Շագոյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP