11:35 24.10.2017
Աժ-ում այսօր քննարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը: Գործող օրենքը սահմանում է` ԱԺ պատգամավորն անարգել կարող է մտնել ՔԿՀ՝ առանց հատուկ թույլտվության, մինչդեռ գործնականում դա չի իրացվում:
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատգամավորները ցանկացած պահի պետք է կարողանան մտնել քրեակատարողական հիմնարկ և տեսնել, թե արդյո՞ք կալանավորվածի մատները կտրել են, եղունգները քաշել կամ գուցե սովամահ են անում:
«Այն վերահսկման գործառույթը, որ դրված է օրենքում, չի իրականացվում, օրինակ՝ ընտողը՝ կինը, զանգում է պատգամավորին, ասում է՝ ամուսինս ՔԿՀ-ում է և կոպիտ օրինակ եմ բերում՝ եղունգները քաշել են, մատները կտրել են: Պատգամավորը գնում- մտնում է քրեակատարողական հիմնարկ և ասում է՝ այսպիսի ահազանգի վրա ենք եկել և ուզում եմ տեսնել՝ կալանավորված անձի եղունգները, մատները տեղո՞ւմ են, թե՞ չէ:
ՔԿՀ-ն արգելում է: Ասում է՝ քննիչն արգելել է տեսակցությունները: Մենք ասում ենք՝ տեսակցություն չենք ուզում, ուզում ենք տեսնել՝ այդ մարդու մատները կտրե՞լ են, թե՞ չէ, խոշտանգե՞լ են, թե՞ չէ: Այդ մարդը կենդանի՞ է, թե՞ չէ, ձեռը ջարդա՞ծ է, թե՞ չէ, սովի՞ է մատնված, սննդից զրկվա՞ծ է, թե՞ չէ: Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը;
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...