2018 թվականին Թրամփը 35 միլիոն դոլարի սեփական անշարժ գույք է վաճառել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+10.09 oC

2018 թվականին Թրամփը 35 միլիոն դոլարի սեփական անշարժ գույք է վաճառել

16:00 12.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամբողջ տարվա ընթացքում վաճառել է իրեն պատկանող 35 միլիոն դոլարի անշարժ գույք՝ գրասենյակներ և այլ հաստատություններ այն շենքերում, որոնց համասեփականատեր է Թրամփը։ Այս մասին հայտնի է դարձել հեղինակավոր Forbes գործակալությանը։

Դրա մի մասը՝ մոտ 20 միլիոն դոլարը, ձևավորվել է շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ անշարժ գույքի մի մասի վաճառքից, որտեղ Թրամփը ունի 4 տոկոս մասնաբաժին, իսկ ևս 5,5 միլիոն դոլար ձևավորվել է Trump Tower գրասենյակային համալիրում վաճառված գրասենյակների գնից։ Այստեղ ԱՄՆ գործող նախագահն ունի 50 տոկոս մասնաբաժին։

Լրատվական կայքը, սակայն, ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ գործող նախագահի անունով կոչվող համալիրում գրասենյակային տարածք գնողները այդ գնումները կատարել են միջնորդների միջոցով, որպեսզի չբացահայտեն իրենց ինքնությունը։ Սա կասկածի տեղիք է տալիս, քանի որ այդ գործակալների միջոցով գնում կատարողները կարող էին այս գործարքները կնքել ԱՄՆ նախագահին կաշառելու համար։

Չնայած դրան՝ հայտնի է, որ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Թրամփին իր ունեցվածքի կառավարումը հանձնել է երկու որդիներին ու չի զբաղվում ամենօրյա կառավարմամբ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Թրամփի կարողությունը նույնիսկ նվազել է։ 2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 3․1 միլիարդ դոլար, որը 1․4 միլիարդով քիչ է 2015 թվականի տվյալների համեմատությամբ։

Ամերիկացի մեծահարուստների 400 անունների՝ Forbes ամսագրի կազմած շարքում ԱՄՆ նախագահի անունը 2017 թվականի 248-րդ հորիզոնականից 2018-ին հայտնվել է 259-րդ հորիզոնականում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

23:59 05.05.2025

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

Ուշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

23:57 05.05.2025

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

23:52 05.05.2025

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

23:49 05.05.2025

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...

Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է

23:44 05.05.2025

Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է

Եմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...

BACK_TO_TOP