11:08 13.01.2019
Փհենյանը դիտարկում է փետրվարին երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացելու Վաշինգտոնի առաջարկը։ ԱՄՆ վարչակազմը Հյուսիսային Կորեային առաջարկել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումն անցկացնել փետրվարի կեսերին, Վիետնամում։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը՝ հղում անելով ամերիկյան, հյուսիսկորեական և ճապոնական աղբյուրներին։
Փհենյանը դեռևս հստակ պատասխան չի տվել։
Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումը կայացել էր 2018 թվականի հունիսի 12-ին, Սինգապուրում։ Դրա արդյունքներով Կիմ Չեն Ինը հաստատել էր Կորեական թերակղզու միջուկազերծման մտադրությունը, իսկ Դոնալդ Թրամփը պարտավորվել էր Հյուսիսային Կորեային տրամադրել անվտանգության երաշխիքներ։
18:55 16.06.2025
Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներովԻրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձինSportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...