20:30 13.01.2019
Սոցիալ-հոգեբանները և այլ մասնագետներ կարող են դատապարտյալի վարքին հետևելով տալ գնահատական՝ նա կարո՞ղ է ներվել կամ վաղաժամ ազատ արձակվել։ Նույնպիսի եզրակացություն պետք է ներկայացնի կալանավայրի ղեկավարությունը։ Նույն կերպ ինքը՝ հանցագործը, պետք է եզրակացություն ներկայացնի իր վերաբերյալ։ Եվ այս բոլոր եզրակացությունների հանրագումարում էլ որոշվում է՝ դատապարտյալն արժանի՞ է ներման կամ վաղաժամկետ ազատման, թե՞ ոչ։ Այս մասին կարգավորումները «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
«Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր դատապարտյալներն էլ ներման իրավունք ունեն, այդ թվում նաև մեր ցմահ դատապարտյալները, բոլորն անխտիր։ Որովհետև ես բոլորովին չեմ բացառում, որ մարդը կարողանում է տարիների ընթացքում վերաիմաստավորել ինքն իրեն, ինքն իր կյանքը, բոլորովին այլ մարդ դառնալ, բոլորովին այլ հայացքով նայել իր անցյալին։ Եվ այսօրվա այդ մարդը երեկվա մարդու փոխարեն պատասխան տալ պարտավոր չէ», – ասաց Հարությունյանը։
Այն դիտարկմանը, որ կոնկրետ Մհեր Ենոքյանը չի վերաիմաստավորել ամեն ինչ ու չի ընդունում իր մեղքը, Հարությունյանը պատասխանեց, որ լավագույն լուծումը կլիներ նոր նախաքննություն ու դատաքննություն իրականացնելը, քանի որ դա թույլ կտար խուսափել հնարավոր դատական սխալից։ Սակայն Վարդան Հարությունյանի խոսքով՝ չի կարելի կենտրոնանալ Ենոքյանի վրա, քանի որ դա կարող է ազդել նաև մյուս ցմահ դատապարտյալների վրա։
«Մհեր Ենոքյանի մասով․ պետք է կամ փորձել նոր դատաքննություն իրականացնել, կամ նրան նույնպես պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում։ Եթե ընդունվում է, որ դատավճիռն արդարացված է ու տեղին է, իսկ նա չի զղջում, ապա նրա նկատմամբ բարդ է կիրառելը պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը։ Իսկ եթե որևէ կալանավոր զղջում է, արդեն նստել է 20 տարի և այլն, նրա նկատմամբ, իհարկե, պետք է կիրառել»,- ասաց Հարությունյանը։
«Հեռանկար» հաղորդման ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև․
18:20 29.06.2025
Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրաՀրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...
17:58 29.06.2025
Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան ՊասկալինԿանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...
17:38 29.06.2025
Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...
17:18 29.06.2025
Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպանՆորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...
17:05 29.06.2025
Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...
17:00 29.06.2025
Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել ԿրասնոդարումԿրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...