13:14 14.01.2019
ԱԺ առաջին նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ԱԺ նախագահ առաջադրված Արարատ Միրզոյանին հարցրեց՝ առաջիկայում, եթե առիթ լինի, նա կհակադրվի՞ կառավարությանը՝ բարձրացնելով խորհրդարանի դերը, դարձնելով այն թիվ մեկ քաղաքական ամբիոնը:
«Ցավոք, ավանդաբար Ազգային ժողովի դերն այնքան մեծ չի եղել մեր պետական ինստիտուտների կառավարման համակարգում, բայց Սահմանադրությունը և 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմում ընտրված պատգամավորներն անհատապես արդեն խոսում են այն մասին, որ խորհրդարանի դերը միայն ու միայն պետք է հետայսու բարձրանա, մենք բոլորս միասին՝ անկախ ընդդիմություն կամ իշխանություն ներկայացնելու հանգամանքից, պիտի ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ: Անշուշտ, տրամաբանական է, Ազգային ժողովում եղած մեծամասնությունը կառավարության քաղաքական հենարանն է խորհրդարանում, բնական կլինի, որ կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասն աջակցություն ստանան այս մարմնում: Բայց նաև նշեցի, որ խորհրդարանն ինքը պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, աշխատի կառավարության հետ՝ ոչ թե ինքնանպատակ կերպով հակադրվելով կառավարությանը, այլ համատեղ աշխատելով մեր երկրի, հասարակության համար ավելի լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ»,- ասաց նա:
Գևորգ Գորգիսյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ իրենք կփորձեն հակակշռել կառավարությանը: Հետո հարցրեց, թե ինչպես է նա վերաբերվում հետօրենսդրական գործունեությանը:
«Եթե Դուք նկատի ունեք կառավարության կողմից Ազգային ժողովի նկատմամբ անհրաժեշտ հարգանքի դրսևորման տակ, օրինակ, կառավարության անդամների ներկայությունը հարցուպատասխանի, հանձնաժողովում քննարկումների, լսումների ժամանակ, ապա, իհարկե, պետք է անենք ամեն ինչ, որ կառավարությունը հավուր պատշաճի ներկայանա խորհրդարանում: Ինչ վերաբերում է հետօրենսդրական նախաձեռնությանը, առանձին ուսումնասիրություն այս պահին, իհարկե, չեմ հասցրել անել, բայց բաց ենք բոլոր առաջարկների համար»,- ասաց նա:
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...