ԱՄՆ–ն արդեն երկրորդ պատվիրակությունն է ուղարկում Թուրքիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ԱՄՆ–ն արդեն երկրորդ պատվիրակությունն է ուղարկում Թուրքիա

15:40 14.01.2019

Հունվարի 15–ին ԱՄՆ պաշտպանության նախարարության երկրորդ պատվիրակությունը մեկնելու է Անկարա ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքը քննարկելու համար։

Այս մասին, ինչպես տեղեկացնում է RazmInfo-ն, հայտնում է թուրքական «ՏՌՏ Հաբեր» լրատվակայքը։

Նշվում է, որ քննարկումները Թուրքիայի արդյունաբերության պետական վարչությունում կտևեն 2 օր։ Հանդիպում կլինի նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Ներկայացուցիչներ կլինեն նաև արտաքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային վաճառել իր Patriot ՀՕՊ համակարգերը՝ որպես ռուսական Ս–400-ների այլընտրանք, որոնց գնման պայմանագիրը Թուրքիան Ռուսաստանի հետ կնքել է 2017թ. դեկտեմբերին։

Այս նպատակով  ամերիկյան առաջին պատվիրակությունը Թուրքիա մեկնել էր հունվարի 3-ին, սակայն թուրքական կողմը պնդել էր, որ գործարքի արժեքը թանկ է, և որ ռուսական Ս-400-ների գնումը ավելի էժան է իրենց համար (~2,5 մլրդ դոլար)։ Ավելին՝ թուրքերը պնդում են, որ Ս-400-ները չեն խանգարելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերություններին։ Նախագահ էրդողանը հայտարարեց, որ Ս-400-ները անհրաժեշտություն են, և դրանց գործարքը չի չեղարկվելու։

Հունվարի 8-ին Թուրքիա էր մեկնել նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որի հետ ևս պետք է քննարկվեր ամերիկյան համակարգերի վաճառքի հարցը, սակայն այս մասին մանրամասն տեղեկություններ չեղան։

Թուրք-ռուսական այս գործարքի համար ԱՄՆ-ն անգամ արգելափակեց F-35-երի մատակարարումը Թուրքիային` մինչև 90-օրյա ժամկետում Պենտագոնը կներկայացներ F-35-երի ծրագրին Թուրքիայի մասնակցության մասին զեկույցը։

Նոյեմբերի 15-ին Պենտագոնի ներկայացրած զեկույցում նշվում էր, որ
Ս-400-ների գնումից հետո Թուրքիան կկանգնի ԱՄՆ հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցների առաջ, խնդիրներ կունենա F-35-երի գնման ծրագրում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցային աշխատանքները կարող են նվազել: Զեկույցում, հստակեցվել էր այն պնդումը, որ ամերիկյան կողմը պատրաստ է Թուրքիային ներկայացնել Ս-400-ների այլընտրանքային տարբերակ։

Հավելենք, որ 2018թ. դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքով Թուրքիան կարող է գնել Patriot Mim-104 E համալիրի GEM-T տեսակի 80 հրթիռ, և PAC-3 համալիրի 60 այլ տեսակի հրթիռ, նաև տարբեր սարքավորումներ։ Իսկ Ռուսաստանի հետ պայմանագրով Թուրքիան գնել էր Ս-400 4 դիվիզիա՝ 2,5 մլրդ դոլարով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP