17:16 14.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, թե ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածու Մանե Թանդիլյանը ռեյտինգային ընտրակարգով ավելի շատ քվե է ստացել, քան «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Աբովյանը նշեց` ազնիվ կլիներ, ընդհանուր առմամբ, թվեր հնչեցնել, թե որ քաղաքական ուժը որքան քվե է ստացել ընտրությունների ժամանակ:
«Դուք ասացիք, որ ավանդույթ է ձևավորվել, այն կամայական ձևով չի ձևավորվել, այլ ընտրությունների արդյունքում: Այս ընտրությունների արդյունքում էլ ԲՀԿ-ն մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է: Դուք բազմիցս նշել եք` «արդարության սկզբունք», որը հեռու է անձնական, կամայական բոլոր փաստերից, հիմնվելով այդ սկզբունքի վրա, մենք տեսնում ենք, թե որ քաղաքական ուժը` որպես ընդդիմադիր, ավելի ընդդիմադիր է ընկալվում ՀՀ քաղաքացու կողմից»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ չեմ վիճարկում` «Բարգավաճ Հայաստան»-ը երկրորդ քաղաքական ուժն է, դա արձանագրված փաստ է, սակայն իրենք վիճարկում են այն հանգամանքը՝ ընդդիմադիր փոխխոսնակը պե՞տք է լինի «Բարգավաճ Հայաստան»-ից, թե՞ «Լուսավոր Հայաստան»-ից:
Խմբակցության ղեկավարն ասաց` հարցն այն է, որ իրենց պատկերացրած ընդդիմության տեսլականի շրջանակներում իրենց փոխխոսնակը կլինի ավելի լավը, քան «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն:
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...