18:15 14.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունվարի 14-ի ԱԺ նիստում ելույթի ժամանակ արձագանքեց դիսկուրսը «Բարգավաճ Հայաստան»-«Լուսավոր Հայաստան» հարաբերություններ տեղափոխելու փորձերին:
«Տպավորությունն այնպիսին է, որ դուք ընդդիմադիր եք ոչ թե իշխանությանը, այլ «Բարգավաճ Հայաստան»-ին»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ իրենց փորձագետները ԱԺ փոխնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին կփոխանցեն կուտակային կենսաթոշակային նախագծի վերաբերյալ ԲՀԿ քվեարկության արձանագրությունը, որից ակնհայտ կլինի` իրենք կողմ են քվեարկել բացառապես «կամավոր» բաղադրիչին, քանի որ չէին կարող անձանց, ովքեր կամավորության սկզբունքով ցանկացել են ներգրավվել այդ ծրագրի մեջ, չտալ այդ հնարավորությունը: Զոհրաբյանը նաև հիշեցրեց` այդ նախագծում արձանագրված է, որ «պարտադիր» բաղադրիչն ուժի մեջ է մտնելու որոշակի տարիներ հետո:
«Տպավորություն է, որ այստեղ «քասթինգ-դեֆիլե» է սկսվել` «ով է առավելապես ընդդիմադիր» թեմայով: Եթե դուք պատրաստ եք այդ քասթինգին մասնակցել, մեզ հանեք, մենք նման թեմա, նման օրակարգ չունենք: Մենք եկել ենք աշխատելու: «Առավել ընդդիմադիրը» չի որոշվում նրանով, թե ով ավելի բարձր կգոռա և ում թոքերի տարողությունն է ավելի մեծ: Կարծում եմ` չեք կասկածում, որ եթե ավելի բարձր ամպլիտուդի ձայնի խնդիր լինի, մենք այդտեղ էլ մրցակից չունենք»,- դիմելով իր խորհրդարանական գործընկերներին` ասաց նա:
Զոհրաբյանը բոլորին կոչ արեց վերադառնալ կառուցողական դաշտ:
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 16.06.2025
A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...
19:25 16.06.2025
55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենըՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...
19:16 16.06.2025
Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան ԱրտաշատումՏարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:08 16.06.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...
18:55 16.06.2025
Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներովԻրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...