11:10 15.01.2019
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա նախ՝ դիմեց ԱԺ նախագահին, մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Ծառուկյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթին՝ ասելով, թե մինչ սկսելը ուզում է պատասխանել «մեր կլասիկ պատգամավորին»:
«Դուք բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստան»-ի հետ, լիարժեք ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ, և պատասխանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը ջերմ սեղմել եմ և ամսի 10-ին էլ շնորհավորել եմ: Դա, ասենք թե, իրենք ասում են` Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել` չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ»,- ասաց նա:
ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ մինչև իրենց չդիպչեն, իրենք ոչ մեկին ոչինչ չեն ասի, բայց վիրավորում են իրենց, հետո ասում են` մենք ոչ մի բան չենք ասում: Ծառուկյանը նշեց` որևէ մեկը եթե փորձեց իրենց բան ասել, վիրավորել, դրա պատասխանը «դոկումենտալ»` փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու են:
Նրա խոսքով` անհրաժեշտ է պետության հզորացում, տնտեսության զարգացում, ժողովրդի բարեկեցություն, և դա հնարավոր է անել, անհնար ոչինչ չկա, պարզապես, ըստ Ծառուկյանի, հարկավոր է միասնաբար քննարկել, լսել: ԲՀԿ առաջնորդն ասաց, որ չի կարծում, թե պետությանն օգուտ բերող որևէ բանի դեմ լինի պատգամավորներից որևէ մեկը:
Նա կարևորեց աշխատատեղերի ավելացումը, աշխատավարձերի բարձրացումը, թոշակների ավելացումը, բարեկեցությունը, արտագաղթի դադարեցումը, ներգաղթի խթանումը, նշեց, որ անհրաժեշտ են ներդրումներ, տնտեսական հեղափոխություն, իսկ դա միայն խոսքով չի լինում: Ըստ Ծառուկյանի` պետք է նայել, թե որ երկրում ներդրման ինչ պայմաններ կան, և մեր երկրում էլ պայմանները մի քիչ ավելի նպաստավոր դարձնել, որ ներդրողները գան, ոչ թե իրենք խնդրեն, համոզեն, որ նրանք գան:
Ծառուկյանի խոսքով` պետք է կարողանալ գործարարների հանդեպ ավելի ուշադիր լինենլ, նա նշեց, որ մի շարք երկրներում տնտեսական ճգնաժամի ժամանակ արտոնություն է տրվում գործարարներին, որ չսնանկանան, գործազրկությունը չավելանա, մարդիկ արտագաղթի ճանապարհը չբռնեն, պետբյուջեի բեռն ավելի շատ չլինի, ուստի հարկային օրենսգիրքը պետք է փոփոխության ենթարկվի, որ լիարժեք կարողանան ընդգրկել այդ հարցերը: Ծառուկյանն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական ոլորտում մեր երկրի վարելիք քաղաքականության իր տեսլականին: Նրա համոզմամբ` պետք է հզորացնել, զարգացնել Ռուսաստանի հետ կապերը, և ոչ միայն խոսքով:
«Մենք ունենք 3 մլն բնակչություն, ասենք թե, հայրենակիցներ, որոնք այնտեղ աշխատում, ստեղծում են, արարում, զգում են Ռուսաստանը որպես իրենց երկրորդ հայրենիք, ամսական կարողանում են 120-150 մլն դոլար գումար փոխանցել իրենց ընտանիքներին, ծնողներին, դա պետք է հաշվի առնենք, զարգացնենք: Ռուսաստանը միշտ եղել է ռազմական, քաղաքական, տնտեսական մեր գործընկերը, դա պետք է ավելի ամրապնդենք, զարգացնենք»,- ասաց նա:
Ծառուկյանը նշեց, որ պետք է ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ էլ համագործակցել, ընդգծեց, որ ԵՄ-ի հետ ունենք տնտեսական հուշագիր, ուստի պետք է կարողանան կամուրջ հանդիսանալ ԵՏՄ-ԵՄ-ԱՄՆ-ի միջև, որ լիարժեք արդյունքների հասնեն: ԲՀԿ առաջնորդը կարևորեց նաև Չինաստանի հետ տնտեսական կապերի հարցը:
«Մեր նախնիների օրոք այդ մետաքսի ճանապարհը եղել է, հինգ տարի այդ հարցը քննարկվում է, այդ կապող օղակը տնտեսության զարգացման համար ամենաճիշտ ճանապարհն է, դա միանգամից մեր տնտեսական կարգավիճակը կփոխի»,- ասաց նա:
ԲՀԿ առաջնորդը շեշտեց նաև Իրանի հետ հարաբերությունների պահպանման, զարգացման կարևորությունը, Արցախի խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, առաջին գծում ոչ թե 18 տարեկանների, այլ պայմանագրային փորձառու զինծառայողների ներկայությունը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...