12:54 15.01.2019
ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:
Նախնական քննությամբ՝ 2019 թվականի հունվարի 11-ին ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկից կատարվել էր զգալի չափերի գողություն:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հայտնում ենք, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Ա.Մարտիրոսյանը: Վերջինս և բնակարանի սեփականատերը ճանաչվել են տուժող:
Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:
Հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման են ենթարկվել Վանաձոր քաղաքի չորս բնակիչներ՝ ծնված 1993, 1992, 1995, 1991 թվականներին: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով:
2019 թվականի հունվարի 13-ին որոշումներ են կայացվել՝ Վանաձոր քաղաքի 1991, 1993 և 1995 թվականներին ծնված բնակիչներին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, իսկ 1992 թվականին ծնված բնակիչին 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Քննիչը 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 12: 52-ին, միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
2019 թվականի հունվարի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նույն օրը դատարանը քննել է նաև 1992 թվականին ծնված Լոռու մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, նկատի ունենալով, որ գործով ձերբակալման օրենքով սահմանված 72 ժամը լրացել է, մյուս երեք մեղադրյալներին ազատ է արձակել և հեռացել խորհրդակցական սենյակ: Մինչ դատավորի խորհրդակցական սենյակից վերադառնալը վերոհիշյալ երեք անձինք դիմել են փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարվել են տուժողի, մեղադրյալների, մի շարք վկաների հարցաքննություններ, դեպքի վայրի, փաստաթղթերի զննություններ, անձնական, բնակարանների, ավտոմեքենայի խուզարկություններ, հետազոտման համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական և դատանյութագիտական փորձաքննություններ, ինչպես նաև՝ քննչական ու դատավարական այլ գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...