Մեղադրանք է առաջադրվել Վանաձորի չորս բնակիչների՝ գողության փորձ կատարելու և գողության փորձ կազմակերպելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Մեղադրանք է առաջադրվել Վանաձորի չորս բնակիչների՝ գողության փորձ կատարելու և գողության փորձ կազմակերպելու համար

14:40 15.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:

Նախնական քննությամբ՝ 2019 թվականի  հունվարի 11-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկից կատարվել էր զգալի չափերի գողություն:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հայտնում ենք, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը: Վերջինս և բնակարանի սեփականատերը ճանաչվել են տուժող:

Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց  ինքնության վերաբերյալ:

Հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման են ենթարկվել Վանաձոր քաղաքի չորս բնակիչներ՝ ծնված 1993, 1992, 1995, 1991 թվականներին: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով:

2019 թվականի հունվարի 13-ին ո­րո­շում­ներ են կա­յաց­վել՝ Վանաձոր քաղաքի 1991, 1993 և 1995 թվականներին ծնված բնակիչներին մեղադրանք  առաջադրելու վերաբերյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սի 1.1 կե­տով, իսկ 1992 թվականին ծնված բնակչին` 38-34-177-րդ հոդվա­ծի 3-րդ մա­սի 1.1 կետով:

Քննիչը 2019 թվա­կա­նի հուն­վա­րի 14-ին՝ ժա­մը 12:52-ին, միջնորդություն է ներկայացրել Լո­ռու մարզի ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան դա­տա­րան՝ մե­ղադր­յալ­ների նկատ­մամբ որ­պես խափանման մի­ջոց կալանա­վո­րու­մը կի­րա­ռե­լու վե­րա­բեր­յալ:

2019 թվա­կա­նի հուն­վա­րի 14-ին Լո­ռու մար­զի ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան դա­տա­րա­նը բավարա­րել է 1995 թվականին ծնված  բնակչի նկատ­մամբ որ­պես խա­փան­ման մի­ջոց կալանավորու­մը կի­րա­ռե­լու վե­րա­բեր­յալ միջ­նոր­դութ­յուն­ը: Նույն օրը դատարանը քննել է նաև Լոռու մարզի` 1992 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և բավարարել:

Մինչ վերջինիս խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելը և խորհրդակցական սենյակ հեռանալը, նկատի ունենալով, որ ձերբակալման օրենքով սահմանված 72 ժամը լրացել է, մյուս երկու մեղադրյալներին դատավորն ազատ է արձակել և հեռացել խորհրդակցական սենյակ: Մինչ դատավորի` խորհրդակցական սենյակից վերադառնալը վերոհիշյալ երկու անձինք դիմել են փախուստի:

Նա­խաքն­նութ­յան ըն­թաց­քում կա­տար­վել են տու­ժո­ղի, մե­ղադր­յալ­նե­րի, մի շարք վկա­նե­րի հարցաքննութ­յուն­ներ, դեպ­քի վայ­րի, փաս­տաթղ­թե­րի զննութ­յուն­ներ, անձ­նա­կան, բնակարան­նե­րի, ավ­տո­մե­քե­նա­յի խու­զար­կութ­յուն­ներ, հե­տա­զոտ­ման հա­մար ստաց­վել են նմուշ­ներ, նշա­նակ­վել են դատաբժշ­կա­կան, դա­տա­մատ­նադ­րոշ­մա­յին, հա­մա­լիր դատահետքա­բա­նա­կան և դատանյութագիտական փոր­ձաքն­նութ­յուն­ներ, ինչ­պես նաև՝ քննչա­կան ու դա­տա­վա­րա­կան այլ գործողություն­ներ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP