Դոնալդ Թրամփն ազգային լիգայում հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին fast food է հյուրասիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Դոնալդ Թրամփն ազգային լիգայում հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին fast food է հյուրասիրել

15:16 15.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Clameson Tigers» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին Սպիտակ տանն արագ սնունդ (fast food) է հյուրասիրել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը: Աղբյուրը հայտնում է, որ հյուրընկալության ու հյուրասիրության առիթն ազգային լիգայում ակումբի՝ Alabama Crimson Tide-ի հանդեպ տարած հաղթանակն է եղել: Հաղորդվում է, որ Թրամփը ֆուտբոլիստներին հյուրասիրել է երկրի տարածքում արագ սնունդ մատակարարող մի քանի ընկերությունների արտադրանքը՝ այն անվանելով «ամերիկյան մեծ սնունդ»:

«Մենք որոշել ենք ամերիկյան արագ սնունդ պատվիրել, որի համար ես եմ վճարել: Շատ համբուրգերներ ու պիցցաներ, կարծում եմ, որ դա լավագույնն է, որ մենք կարող էինք առաջարկել այս դեպքում»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Աղբյուրը մանրամասնում է, որ տապակած կարտոֆիլը մատուցվել է արծաթե սկուտեղներով, իսկ սեղանը զարդարել են ոսկեզօծ մոմակալները: Յուրահատուկ երեկոյի ընթացքում հնչել է Մայքլ Ջեքսոնի «Billie Jean» երգը՝ կենդանի կատարմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

17:50 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

17:40 25.06.2025

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

17:19 25.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...

BACK_TO_TOP