Չարժե՞ր՝ խախտեի օրակարգը. Անի Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Չարժե՞ր՝ խախտեի օրակարգը. Անի Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին

18:21 15.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Լույս» խմբակցության անդամ  Թեհմինա Վարդանյանն այսօր՝ ավագանու նիստի ժամանակ, ասել է, որ քաղաքապետարանի դահլիճն էլ է որոշակի նմանվել քաղաքին և դարձել փոքր-ինչ թափթփված, անկարգ ու կանոն: Վարդանյանը հավելել է, որ կանոնակարգը չի պահվում ոչ միայն նիստի մեկնարկի ժամի հարցում, այլև հարցուպատասխանի, ելույթների ժամանակ:

«Լույս» խմբակցության անդամի այս ելույթից հետո նույն խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն է օրակարգից շեղվել:

«Ճիշտ է, Թեհմինան քիչ առաջ օրակարգից չշեղվելու կոչ արեց, բայց ես հիմա կշեղվեմ օրակարգից, զեկուցողին հարց չեմ տա և կանդրադառնամ երկու օր առաջ եկած ձյան մաքրման աշխատանքներին»,- ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքը կիսատ է մնացել, քանի որ միջամտել է Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը:

«Տեսեք, մի փոքր սյուրռեալիզմ է ստացվում՝ ձեր խմբակցության ներկայացուցիչը գալիս է, հարթակին մոտենում է, ասում՝ եկե՛ք, կարգը պահենք, բայց երբ հարցը գալիս է ինձ հարց տալուն, դուք ուզում եք այլ հարց տալ: Դուք պատկերացնում եք, չէ՞, թե ինչ աբսուրդ է: Ի դեպ, հարցը տալիս է այն մարդը, ով ամենաշատն է տեղից խոսում և արտահերթ: Մենք համաձայն ենք Թեհմինայի հետ և խնդրում ենք՝ առաջինը դուք էդ ամենը պահպանեք»,- ասել է Հովհաննիսյանը:

«Կարիք չկար սենց արձագանքելու, ընդամենը ուզում էի խոսել ձնամաքրման աշխատանքներից: Ուզում եմ ասել, որ ընդդիմությունը միայն նրա համար չի, որ խնդիրներն է բարձրաձայնում դահլիճում: Ես ուզում եմ փաստել, որ ձնամաքրման աշխատանքները, որը կատարել է այս իշխանությունը, ինձ համար գոնե վերջին տարիներին ամենալավ կատարված աշխատանքն է, որի համար շնորհակալություն, և պարո՛ն քաղաքապետ, կարծում եմ՝ առաջիկա ձյան ժամանակ նորից նույն տեմպով կշարունակենք աշխատել»,- արձագանքել է Անի Խաչատրյանը:

Նրա շնորհակալությունը համընդհանուր ծիծաղ է առաջացրել դահլիճում, ինչին էլ Խաչատրյանը արձագանքել է այսպես.

«Չարժե՞ր՝ խախտեի օրակարգը»:

«Շատ շնորհակալ եմ գնահատականի համար: Գիտեք, որ ես երկուշաբթի օրը շնորհակալություն եմ հայտնել ամբողջ անձնակազմին, իրապես, լավ աշխատանք էր կատարված: Ամբողջ անձնակազմին ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում և շնորհակալություն ձեզ գնահատականի համար»,- ասել է Հայկ Մարությանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP