17:36 15.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանին փոխարինող Թեհմինա Վարդանյանն այսօր նիստի ժամանակ ամբիոնին է մոտեցել ոչ թե օրակարգային հարցից, այլ հենց օրակարգից խոսելու նպատակով:
«Այս գումարման ավագանիում առաջին նիստն է, որին որպես ավագանի մասնակցում եմ, չնայած դահլիճում եղել եմ որպես փորձագետ և առցանց հետևել եմ բոլոր նիստերին: Ցավով պետք է արձանագրեմ, որ դահլիճն էլ է որոշակի նմանվել քաղաքին և դարձել փոքր-ինչ թափթփված, անկարգ ու անկանոն: Խնդրում եմ՝ ասելիքիս մեջ որևէ ենթատեքստ չփնտրել: Ասում եմ ամեն ինչ ուղիղ և հասկանում եմ նաև, որ մի քանի ամսվա ընթացքում գուցե ժամանակ չի եղել ընթերցել ավագանու կանոնակարգը»,- ասել է Վարդանյանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամն ընթերցել է կանոնակարգի մի քանի կետ բոլորի համար.
«Հերթական նիստերը սկսվում են առավոտյան ժամը 11։00-ին և կարող են տևել մինչև 17։00-ն: Ժամը 13։00-14։00-ն հայտարարվում է ընդմիջում: 114-րդ կետն ասում է, որ ավագանու նիստում հարցերը քննարկվում եմ հետևյալ կերպ՝ հիմնական զեկուցողին ելույթի համար տրվում է մինչև 10 րոպե ժամանակ, իսկ հարակից զեկուցողին՝ մինչև 5 րոպե ժամանակ:
Ելույթներից հետո ավագանու անդամները կարող են հարցեր ուղղել հիմնական և հարակից զեկուցողներին ու ստանալ պատասխաններ: Յուրաքանչյուր հարցի համար տրվում է մինչև 2 րոպե, իսկ պատասխանի համար՝ մինչև 5 րոպե: Հարցուպատասխանի ավարտից հետո նիստը վարողը հայտարարում է մտքերի փոխանակություն: Ելույթների համար տրվում է մինչև 5 րոպե ժամանակ: Առնվազն այս կետերը յուրաքանչյուր նիստին խախտվում են առաջին իսկ օրվանից: Խնդրո՛ւմ եմ, եկե՛ք հարգենք միմյանց և ավագանու ինստիտուտը ևս»,- ասել է Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ ավագանու անդամները կկարդան կանոնակարգը և կշարժվեն ըստ օրենքի:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...