Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին 3 մեքենա է բախվել․ կա 3 տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին 3 մեքենա է բախվել․ կա 3 տուժած

21:04 15.01.2019

Այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են «Mitsubishi Pajero», « Niva» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական վարկածի՝ երկու մեքենաներին հանդիպակաց ընթացել է «Mitsubishi Pajero» մակնիշի մեքենան:

 

Բախումը եղել է բավական ուժգին, որի  հետևանքով «Niva» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս ու կողաշրջվել մայթին: Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել «Chevrolet»-ի ուղևորը և «Mitsubishi Pajero»-ի վարորդն ու ուղևորը:

 

Երեք տուժածն էլ շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Տուժածներից 26-ամյա Անի Վարդանյանն, ի դեպ, նույն բժշկական կենտրոնի բուժքույրն է, նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր, մյուս երկու տուժածները չեն հոսպիտալացվել ,  հետազոտվելուց և առաջին օգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել: Անհրաժեշտ է եղել նաև ահազանգել փրկարարների, բայց միայն գազի արտահոսքը կանխելու համար:

 

SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պատմել է, թե ինչպես է վթարը տեղի ունեցել:

«Ես իմ «Chevrolet» մակնիշի մեքենայով Գյումրից Ամասիա էի գնում, իմ ուղղությամբ էր գալիս նաև «Niva» մակնիշի ավտոմեքենան, դիմացիցէլ կուգար «Mitsubishi Pajero»-ն ու չիդեմ ինչղ խփեց Niva մակնիշի մեքենայի, հետո ընձի: Կինս էր տուժել ու « Mitsubishi Pajero»-ից երկու հոգի, տարան հիվանդանոց: Կինս լավ է, իսկ մյուսներից տեղյակ չեմ: Հիմա սպասում ենք ԱՊՊԱ գա տեսնենք՝ ինչ պիտի լինի»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է «Chevrolet» մակնիշի մեքենայի վարորդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

BACK_TO_TOP