Մեզ անհիմն են ձերբակալել. «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Մեզ անհիմն են ձերբակալել. «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյան

14:10 16.01.2019

«Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում քննարկել է Հայաստանի տարածքի հնարավոր օգտագործումը Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին թրաֆիքինգի ենթարկելու պայմաններում:

2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ Վարդանյանը և նրա եղբայրը՝ 44-ամյա Էդուարդ Վարդանյանը: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդում էր, որ եղբայրները փորձել էին բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ: Ամիսներ անց նրանք գրավի դիմաց ազատ էին արձակվել:

«Մենք ուզում էինք մեր կողմից գնված ապրանքը կապիկների ինքնաթիռով ուղարկել: Այդ ժամանակ որոշ լրատվամիջոցներ Տանզանիայում անանուն նամակ են գրել Տանզանիայի բնապահպանության նախարարին: Մենք այդ կապիկներին չէինք էլ տեսել և դրանց հետ ոչ մի կապ չունենք: Մենք հայտնվել էինք ոչ ճիշտ ժամանակում, ոչ ճիշտ վայրում: Այստեղ խնդիրը մենք չէինք, այլ վճարովի լրատվամիջոցները դիտմամբ էին գրել այդ հոդվածը, որպեսզի կապիկները չարտահանվեն երկրից: Մեզ անիմաստ տեղն են ձերբակալել»:

Արտյոմ Վարդանյանի խոսքերով՝ Հոլանդիայի հյուպատոսը չորս անգամ այցելել է իրենց, հակառակ դեպքում իրենք աֆրիկյան բանտում չէին կարող մնալ: Արտյոմ Վարդանյանի գործընկեր Արթուր Խաչատրյանն էլ իր հերթից նշեց, որ իր կողմից բերված կապիկների ամբողջ փաստաթղթերն օրինական էին, սակայն բոլոր կենդանիներին բաց թողեցին:

Արտյոմ Վարդանյանը նշեց, որ իրենցից ներողություն են խնդրել: Բանախոսը նաև տեղեկացրեց, որ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների մեծ մասը բերել է հենց Արթուր Խաչատրյանը:

«Ապօրինի կենդանիների առք ու վաճառք չկա, չի կարող լինել: Ես դատի կտամ բոլորին, ով խաղում է իմ և եղբորս անվան հետ: Ես մինչև վերջ գնալու եմ»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանը ևս նշեց, որ եթե իր հասցեին մեղադրանքները չդադարեն, ինքը դատի կտա իրեն զրպարտողներին, քանի որ իր ընկերությունը՝«Զոու Ֆաունա Արտ»-ը, ոչ մի անօրինական բանով չի զբաղվում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 03.05.2025

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

17:42 03.05.2025

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

Ամերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

17:32 03.05.2025

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

17:18 03.05.2025

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...

BACK_TO_TOP