16:40 16.01.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կոչ է արել ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին վերանայել իր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից.
«Հարգելի՛ պարոն Հայկ Կոնջորյան, գրում եմ ձեզ որպես իրանագետ և կոչ եմ անում վերանայել ձեր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից: Իրանը Հայաստանի ծանր օրերի բարեկամն է եղել և ճիշտ չէ Իրանը բնորոշել արևմտյան արժեհամակարգի որակումներով, եթե հատկապես ակնկալում եք զբաղվել արտաքին հարաբերություններով:
Հուսով եմ` ԻԻՀ-ում ձեր ելույթի նկատմամբ ներողամիտ կգտնվեն և այն չի ազդի հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա, որի բարգավաճման ուղղությամբ անտրտունջ աշխատում են ինչպես իրանագետները, այնպես էլ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատունը, ԻԻՀ-ում հայկական համայնքը:
Քանի որ ՖԲ-յան ընկերներիս մեջ չէք, ստիպված նեղություն կպատճառեմ այն ընկերներիս, ովքեր ձեր կողքին են աշխատում, ակնկալելով, որ այն ձեզ կհասնի: Հարգանքով, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ»:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նշանակությունը կարևորելով, ասել էր, որ մենք շրջապատված ենք «ավտորիտար Թուրքիայով, Իրանով, Ադրբեջանով», միայն Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ երկրներով շրջապատված Հայաստանը կարող է միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր:
09:14 02.05.2025
Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...
09:10 02.05.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...
09:05 02.05.2025
Վենսը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի առաջարկների միջև «ոսկե միջին» փնտրելու մասինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկները՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս, և այժմ «ոսկե միջինի» որոնումներ են ընթանում։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին երկու շաբաթվա ընթացքում, այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ասել է՝ «Սա մեր խաղաղության առաջարկն է»: Ուկրաինացիներն արել են դա, իսկ հիմա, կարծում եմ, հարցն […] ...
09:00 02.05.2025
Bloomberg․ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ համաձայնագրերի համարՎաշինգտոնը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Դրա տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը մտադիր է հավատարիմ մնալ այս մոտեցմանը «այն շրջանների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգները սովորաբար դրամաշնորհներ կամ վարկեր է տրամադրում»։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Կիևի հետ գործարքը վկայում […] ...
08:50 02.05.2025
Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...