Վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+36.09 oC

Վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ

16:56 16.01.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կուսակիցներից Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, ապա ելույթ ունեցավ ինքը՝ Եղոյանը։

Թեկնածուն հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվեց այն ժամանակ, երբ Հայաստանը 2007 թվականին բռնեց եվրաինտեգրման ուղին։ Իսկ հիմա հանձնաժողովի աշխատողների անելիքները լինելու են Հայաստան-ԵՄ համաձայնագրի համաձայն հայկական օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու նախագծերի մշակումը և ընդունումը։

Եղոյանը պնդում է, որ սփյուռքի դերը նույնպես մեծ է եվրաինտեգրման հանձնաժողովի համար, քանի որ այնտեղի փորձագետները կարող են աջակցել հանձնաժողովում նախագծերի քննարկմանը, քանի որ կարող են կյանքի բերումով ունենալ կարծիքներ, որոնք վերցված են եվրոպական առօրյայից։ Դրանից բացի, ըստ Եղոյանի, Սփյուռքի դերը մեծ է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը եվրոպական պետություններում վավերացնելու հարցում․ սփյուռքահայերը, ըստ նրա, կարող են լոբբիստական գործունեությամբ արագացնել դա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

Ղազախստանի չեմպիոնը առաջին խաղում 0-2 հաշվով պարտվելուց հետո հաղթահարել է մրցակցի արգելքը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ

19:42 30.07.2025

Ղազախստանի չեմպիոնը առաջին խաղում 0-2 հաշվով պարտվելուց հետո հաղթահարել է մրցակցի արգելքը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ

Ղազախստանի չեմպիոն «Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է ֆիննական ԿՈՒՊՍ-ին։ «Կայրաթն» առաջին խաղում 0-2 հաշվով պարտվելուց հետո է հաղթահարել մրցակցի արգելքը և դուրս եկել որակավորման երրորդ փուլ։ ...

Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

19:38 30.07.2025

Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի վերաբերյալ Իտալիայի ցուցաբերած հետաքրքրության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր, խոսել դրանց տնտեսական բաղադրիչների, հնարավոր ներդրումների մասին։ ...

BACK_TO_TOP