Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ

11:23 17.01.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ: Արայիկ Հարությունյանը նախ այցելել է «ԱՐ.ԴԻ.Վայթ» տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն:

Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ, քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստումների վերաբերյալ: Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Շարլոտ և Էլիզ Մերդինյան Հայ ավետարանական վարժարան, որտեղ տեղի ունեցած միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով: Նա իր խոսքում նշել է, որ ՀՀ նոր կառավարության համար սփյուռքի հետ համագործակցությունն էլ ավելի կարևոր է Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումների համատեքստում, երբ առաջնահերթ է դարձել ԱՄՆ գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի ներգրավումը մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով սփյուռքի հայկական համայնքների մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:

«Վերջին օրերին զարմանքով նկատել եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները՝ փոքրից մինչև մեծ, սկսել են ապրել բացառապես հայրենիքի խնդիրներով, նրանք ուշադիր հետևել և, ըստ էության, մասնակից են դարձել հեղափոխությանը. փոքրերը երգում են հեղափոխության երգերը, հարցեր տալիս դրա առաջնորդների մասին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարան, ծանոթացել ուսումնական ծրագրերին, ինչպես նաև շրջել դպրոցի լաբորատորիաներում: Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԲԸՄ-ի ավագ դպրոցների աշակերտների ուսումնական պրակտիկան Հայաստանում, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպելու վերաբերյալ: Բացի այդ, ՀԲԸՄ-ի խորհրդի անդամները բարձրաձայնել են սփյուռքի մասնագետների ներուժը մեր երկրում տեղի ունեցող ծրագրերին ներգրավելու հարցը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ԱՄՆ-ում է գտնվում Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով: Առաջիկայում նախատեսվում են այցելություններ Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաև հանդիպումներ քաղաքային իշխանությունների, գիտական և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP